Պահոց | 12:28 ա.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

29 Հնվ

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Թառլանի պես թառել ես
Էդ սև մռայլ քարափին,
Աչքդ հեռուն հառել ես,
Որ մոտ չգա հարամին:

Սարերը բուք ու բորան,
Կուրծքդ մի սար անառիկ,
Հայրենիքիդ պահապան
Կանգնած ես լուռ, հայ մարտիկ:

Ուշ չես դնում թշնամու
Գնդակների տարափին,
Պարտքիդ ձայնին դու հլու
Մնում ես էդ քարափին:

Աստված թևիդ հովանի,
Սարի թառլան անվեհեր,
Քեզ հետ, կտրիճ, թող լինի
Մեր օրհնությունն ու մեր սեր:

1919img_4632-420x280

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ

29 Հնվ

Մի տղա, միայնակ ու ասպետ մի զինվոր՝ արյունարբու ու նենգ մի բանակի դեմ։ Յոթ զինվոր՝ յոթ բանակի դեմ։ Ամենաշատը քառասուն զինվոր՝ քառասուն հազարանոց արյունարբու ու նենգ բանակի դեմ։ («Քառսուն» թիվը հեքիաթային է, իսկ պատմությունը՝ իրական)։ Միայնակ զինվորը գիտեր, որ մի բանակի հաղթել չի կարող։ Քառասունը գիտեին, որ հաղթանակը քառսուն գազ խորը՝ քառսուն ջրաղացքարի տակ է, սակայն որոնում էին իրենց լեռների Բրաբիոն ծաղիկը: Կհաղթես, թե կպարտվես՝ չարի դեմ չարանալը առաքելություն է, կգտնես, թե ոչ՝ հայրենիքի երջանկության ծաղիկը որոնելը հայրենիքի որդու պարտքն է։277d806dc668a21b411e5d5bbb5710d3

ԲԱՆԱԿԻ ԾՆՆԴԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ

29 Հնվ

25 տարի առաջ, 1992 թ. հունվարի 21-ին մի արտառոց դեպք կատարվեց Հայաստանում: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով զինվորները ձերբակալեցին 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովին ու նետեցին նկուղը: Նա այնտեղ մնաց 24 ժամ: Դուրս գալուց անմիջապես հետո գեներալը զանգահարեց Մոսկվա, բողոքեց, իսկ հետո սպառնաց, որ Վազգեն Սարգսյանին դատի է տալու:
Ռուս գեներալ ձերբակալելու համար մեծ համարձակություն էր պետք, իսկ հետևանքների մասին կարելի էր միայն կռահել: Բայց Վազգենն այդ քայլին դիմելու համար ծանրակշիռ հիմքեր ուներ: Նա տեղեկություն էր ստացել, որ Մեսչերյակովը պատրաստվում է Հասաստանից դուրս բերել բոլոր ուղղաթիռները: Գեներալը պատճառաբանել էր, թե իբր ուզում է դրանք տանել Ցխինվալի, որտեղ գտնվում էր տարածաշրջանի ուղղաթիռային վերանորոգման կայանը: Պատրվակը ուղղաթիռների խնամքն ու ստուգումն էր, մինչդեռ Հայաստանում գերազանց հասկանում էին, որ ռուսների նպատակը զինտեխնիկան մեր երկրից հեռացնելն էր: Ահա հենց այս հետին մտադրության համար էլ Վազգենը որոշեց ինքնադատաստան տեսնել:
Հավելենք միայն, որ ուղղաթիռները մնացին Հայաստանում, իսկ Մեսչերյակովն այդպես էլ Սարգսյանին դատի չտվեց:

Հովիկ Չարխչյանpizap-com14856003442681

%d bloggers like this: