Պահոց | 4:16 ա.

ՄՏՔԵՐ

24 Հնվ

Մարդիկ երբեք չկարողացան կյանքն ընկալել այնպես, ինչպիսին այն կա: Նրանք միշտ կործանեցին կյանքը և ապրեցին ամպերի մեջ:
Ռոբին Հոբբ

Դուք կարծում եք, թե տիրապետում եք հիշողությանը, մինչդեռ նա է ձեզ տիրապետում:
Ջոն Իրվինգ

Ոչ մի տղամարդ չի կարող պարազապես կնոջ ընկերը լինել:
Ջոն Իրվինգ

Ես համեստ եմ, երբ խոսում եմ իմ մասին, բայց հպարտ եմ, երբ ինձ համեմատում եմ:
Սերգեյ Դովլաթով

Տարիքն առնել` նշանակում է չիմանալ, թե ուր գնալ:
Մոնիկա Ֆագերհոլմ

Գնացին նրանք: Մենք էլ ենք գնալու: Գալու եք դուք, բայց ձեզնից հետո էլ են գալու:
Կարապետ Գրիչ

Մարդկային հնարավորությունները միշտ հետ են մնում մտադրություններից:
Ջերոմ Ք. Ջերոմ

Սերը երգ է, որ կարող ես նաև միայնակ երգել, բայց ընտանեկան կյանքը պար է, որ պարում են միայն զույգերով:
Վերա Չիրկովա

Այսօրվա աշխարհը երեկվա կրակի մոխիրն է:
Գրացիա Վերասանի

Մարդը, ով ցանկացել, բայց չի կարողացել սուրբ դառնալ, դառնում է հրեշ:
Բորիս Ակունին

Հրաժեշտ տալը ցավոտ էր: Բայց ես հրաժեշտի փորձ ունեմ: Այն սովորեցնում է նայել առաջ:
Պոլ Անդերսոն

Ինչ-որ մեկին սիրելն ամենահամարձակ բանն է, որ մենք կարող ենք անել այս կյանքում:
Վիկտորյա Ուոլտերս

Գույժ, մոտենում է ժամանակը, երբ մարդն այլևս աստղ չի ծնվելու: Գույժ, մոտենում է ամենաչնչին մարդու ժամանակը, որն այլևս չի կարողանալու քամահրել ինքն իրեն: Նայեք, ես ձեզ ցույց եմ տալիս Վերջին մարդուն:
Նիցշե

Քանի դեռ մենք հակված ենք փախչել ինքներս մեզնից և խուսափել մեր տառապանքների ազնիվ գնահատումից, մենք կմնանք հիվանդներ:
Ռոբին Նորվուդ

Վտանգը չարի մեջ չէ, այլ մարդու: Չարն ամենքի մեջ էլ կա, բայց արդյունքում ամեն մեկին տրվում է ընտրության իրավունք:
Ռեյչել Վան Դայկեն

Արժեքավոր է միայն այն, ինչը դուք կիմանաք այն բանից հետո, երբ կիմանաք ամեն ինչ:
Ջոն Վուդեն

Սերն ու գեղեցկությունը հավերժ չեն: Միայն կեղտն է հավերժ:
Կամիլա Գրեբե

1395914996_001-ellf-ru

ԲԵԿՈՐՆԵՐ

24 Հնվ

Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ

Պատմում են, որ երբ 1922 թվականին իրականացվեց մեր լեզվի ուղղագրության «բարեփոխումը», Հրաչյա Աճառյանն այնքան էր զայրացած այդ փաստից, որ չցանկանալով իր տան դռան վրա նույնիսկ սեփական ազգանունը գրել նոր ուղղագրությամբ, ընդամենը գրել էր «Աճառ.»:

ՏԵՂԸ ՉԿԱ

— Ո՞րտեղ հադիպենք:
— «Սևան» կինոթատրոնի դիմաց:
Արդեն քառորդ դար է` «Սևան» կինոթատրոնը չկա: Բայց մենք հանդիպում ենք:
Ինչ կուզեք` ասեք, բայց փոքր-ինչ անբնական է հանդիպել մի տեղում, որն այլևս գոյություն չունի:

ԱՆԱԶԱՏ

Երևան- Արտաշատ մայրուղու եզրին ցուցանակ կա` «Ազատ գետ»: Նայում են շուրջս: Ոչ մի գետ էլ չկա, դատարկ ամայություն է, ոչինչ նույնիսկ հեռավոր կերպով չի հուշում այն մասին, որ այստեղով երբևէ գետ է հոսել: Անունն ու հիշողությունն են միայն մնացել: Ազատը անազատության մեջ է:thumb2-cvetnye-oskolki-abstrakcija

%d bloggers like this: