Պահոց | 4:21 ա.

ԱՆՎԱՆ ԿՆՔԱՀԱՅՐԸ

19 Հնվ

1964 թվականի հունիսի 25-ին կայացավ Արտասահմանի հայության հետ մշակութային կապի կոմիտեի (ԱՕԿՍ-ի) հիմնադիր համագումարը: Կառույցն այդպես պիտի կոչվեր ԽՍՀՄ կենտկոմի և ՀԿԿ կենտկոմի բյուրոյի որոշմամբ: Համաժողովին մասնակցում էր Վազգեն Առաջին կաթողիկոսը, հայ մտավորականության սերուցքը: Բայց հավաքի կեսին հանկարծ տեղից բարձրացավ Մարտիրոս Սարյանն ու զարմացած հարցրեց. «Ի՞նչ արտասահմանի հայություն: Ի՞նչ պատմություններ եք հորինում: Մենք սփյուռք ունենք: Եկեք կարճ անվանենք` Սփյուռքի կոմիտե: Ամենալավը դա է»: Բոլորը հանկարծակիի եկան: Չգիտեին, թե ինչպես արձագանքեն: Բայց Սարյանին ո՞վ կհամարձակվեր մերժել: Եվ անունն այդպես էլ մնաց` որոշ վերապահումով: Կառույցի ձևաթղթերի վրա հայերեն գրվում էր «Սփյուռքի կոմիտե», իսկ ռուսերեն տարբերակում պահպանվում էր Կենտկոմի որոշմամբ հաստատված անունը:big_09bbd54e0db36911b7edc44211bcd475

ԷՇԼԻ ԴՅՈՒԱԼ

19 Հնվ

Շրջապատի բոլոր մարդիկ, այդ բոլորը օտարներ են: Չկան մտերիմներ, չկան հարազատներ, չկան կարևորներ: Կան պարզապես նրանք, ովքեր քո կողքին են և նրանք, ովքեր քեզնից հեռու են: Ըստ էության, այդ երկուսի միջև հսկայական տարբերություն կա: Բայց իրականում նրանցից և ոչ մեկին հավատալ չի կարելի: Եվ հենց դրա մեջ է նրանց գլխավոր բարդությունը:
«Միայնակ հոգիները» գրքից

48644

%d bloggers like this: