ՄՏՔԵՐ

8 Հնվ

Վախեցիր համբերատար մարդու զայրույթից:
Պենելոպա Դուգլաս

— Դու հավատու՞մ ես Աստծուն:
— Ես սպասում եմ: Սպասում եմ, թե երբ կհավատամ:
Դեն Սիմմոնս

Ընկերները պետք են հաջողության հասնելու համար: Իսկ աներևակայելի հաջողության հասնելու համար պետք են թշնամիներ:
Սիդնի Շելդոն

Մարդը կարող է վերք հասցնել ձեր մարմնին, բայց նա երբեք չի հաջողի վիրավորել ձեր հույզերը, եթե, իհարկե, դուք ինքներդ թույլ չտաք նրան այդ բանը:
Ավգուստո Կուրի

Զբաղված լինելը բավարար չէ. այդպես նաև մրջյուններն են լինում: Հարցն այն է, թե ինչով ես զբաղված:
Հենրի Դեվիդ Թորո

Մենք անհուսորեն ձգտում ենք դեպի անցյալ, բայց նա ամեն ժամ փոփոխվում է, և այնտեղ են ներխուժում մեր այսօրվա զգացմունքները:
Պասկալ Կինյար

Մի հավատացեք մեզ, հավատացեք նրան, ինչ մեր թիկունքում է:
Ալեքսանդր Բլոկ

Խինդն ու թախիծը նույն անկողնում են քնում: Ու պատահում է, որ երբ ձայն ես տալիս մեկին, մյուսն է արթնանում:
Բոժենա Նեմցովա

Ցանկանում եմ ցանկանալ այն, ինչ չեմ ցանկանում:
Միքելանջելո

Դժոխքն այն չէ, որ քեզ երբեք չեն սիրել: Դժոխքն այն է, երբ դու ոչ մեկին սիրելչես կարող:
Խայմ Շապիրա

Թերությունների բացակայությունն արդեն իսկ մեծ թերություն է:
Վոն Էնթվիստլ

— Պաշտում եմ խոզերին,- նկատեց Չերչիլը` շոյելով նրանցից մեկին:- Շները մեզ նայում են հարգանքով: Կատուները մեզ արհամարհում են: Իսկ խոզերը մեզ վերաբերվում են, ինչպես հավասարը հավասարի:
Բարրի Սնիգեր

Երջանկությունն ինքը քեզ կգտնի: Նա սիրում է վստահներին ու անկախներին, այլ ոչ թե նրանց, ովքեր լապտերով են երջանկություն փնտրում:
Տատյանա Ուստինովա

Նույնիսկ անսիրտ մարդիկ են սրտի կաթված ստանում, այնպես չէ՞:
Լի Բերմեխո

Հասարակ գաղտնիք է. եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան անել, դադարեք մտածել, ընդհատեք ներքին երկխոսությունը մինչ այն պահը, երբ սկսում եք գործել:
Փիթեր Բրեգման

77081551

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s