Պահոց | 4:12 ե.

ՍՅՈՒԼԼԻ-ՊՐՅՈՒԴՈՄ

6 Հնվ

Օհ, եթե դուք իմանաք, թե ինչպես են լալիս
Մարդիկ, որ մենակ են, աչք ունեն կարոտող,
Գոնե կարեկցանքից մի օր դուք կանցնեիք
Իմ խրճիթի մոտով:

Օհ, եթե դուք իմանայիք, որ մի հայացքը ջինջ
Ծնում է մարդու մեջ վառ երազներ, խոհեր,
Ապա կնայեիք լուսամուտին դուք իմ
Պատահաբար գուցե:

Եվ եթե դուք իմանայիք, որ ձեր սիրտը ջերմին
Ինչպես կամոքեր իմ սիրտը որբ ու տխուր,
Կնստեիք իմ տան դռան շեմին
Որպես քնքուշ մի քույր:

Օ, եթե դուք իմանայիք, որ սիրում եմ ձեզ,
Պատրաստ եմ կյանքս էլ տալ առանց մնացորդի,
Գուցե մի օր հանկարծ դռնից մտնեիք ներս`
Նման մի անցորդի:

Թարգմ. Ռ. Ավետիսյանprudhomme

ԾԱՂԿԱԴՈՒԼ

6 Հնվ

Աշխարհում առաջինը Կարաբալան իմացավ, որ դու ինձ այլևս չես սիրում:
Ծաղկավաճառ Կարաբալան,
Խենթ Կարաբալան,
Սիրահար Կարաբալան,
Նա,
Որից դու ծաղիկներ էիր գնում ինձ համար:
Գարնանը` ձնծաղիկ ու մանուշակ, ամռանը` վարդ ու մեխակ, իսկ աշնանը…
Աշնանն արդեն դու ինձ չէիր սիրում:
Բայց այդ ինչպե՞ս իմացավ Կարաբալան,
Ծաղկավաճառ Կարաբալան,
Խենթ Կարաբալան,
Սիրահար Կարաբալան:
Աշնանը դու նրանից ծաղիկներ չգնեցիր:
Եվ տխրեց Կարաբալան, իր բոլոր ծաղիկները ձրի բաժանեց սիրահարներին, Աբովյանի մայթին ջարդեց խարխլված զամբյուղը և…
Ծաղկադուլ հայտարարեց:
Նա`
Ծաղկավաճառ Կարաբալան,
Խենթ Կարաբալան,
Սիրահար Կարաբալան…

ՇՈՂԻԿ ՍԱՖՅԱՆkarabala_statue_yerevan_-_3

%d bloggers like this: