ՓԽՐՈՒՆ ՆՎԵՐԸ

11 Դկտ

Կար մի հմուտ և իմաստուն մարդ, ով հրաշալի խաղալիքներ էր պատրաստում և դրանք նվիրում էր երեխաներին: Բայց խաղալիքները շատ նուրբ ու փխրուն էին և իսկույն փշրվում էին: Վշտացած երեխաները գալիս էին նրա մոտ ու մարդը նորերն էր նվիրում՝ նախկինից ավելի փխրուն: Փոքրիկները որքան էլ ջանում էին զգույշ լինել, խաղալիքները, միևնույն է, կոտրվում էին:
Մի անգամ խաղալիքներ պատրաստողի մոտ եկան համբերությունը հատած ծնողները և ասացին.
— Դու խելացի մարդ ես ու մեր զավակներին միայն բարիք ես ցանկանում: Սակայն ինչու՞ ես դու նրանց այդպիսի նվերներ տալիս: Նրանք որքան էլ փորձում են չվնասել, խաղալիքները, միևնույն է, փխրուն են, և երեխաները լաց են լինում: Մինչդեռ դրանք այնքան գայթակղիչ ու գեղեցիկ են, որ անհնար է չդիպչել:
Եվ իմաստունը պատասխանեց:
— Կանցնի ևս մի քանի տարի և ինչ-որ մեկը ձեր երեխային կնվիրի իր սիրտը: Ու գուցե այն ժամանակ նա այս թանկագին նվերին վերաբերվի նույնքան խոհեմ ու զգուշորեն, որքան այսօր է ջանում:dvqyir

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s