ՊԻԿԱՍՍՈՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

4 Դկտ

Մի անգամ Պիկասսոն գնացքով Նիցցայից Փարիզ էր ուղևորվում: Նույն վագոնում էր նաև ամերիկացի մի կոլեկցիոներ: Սա ճանաչեց նկարչին ու զրույցի բռնվեց:
— Ասացեք, խնդրեմ, ինչու՞ Դուք մարդկանց չեք նկարում այնպես, ինչպես նրանք կան,- հարցրեց ամերիկացին:
— Չեմ հասկանում Ձեր հարցը,- ասաց Պիկասսոն:
— Նկատի ունեմ, որ եթե Դուք ինձ նկարեիք, դա կլիներ անիրական: Աչքս կնկարեիք ճակատիս վրա, քիթս այնտեղ, որտեղ պիտի ականջս լիներ: Չէ՞ որ դա արվեստ չէ:
— Ես դարձյալ Ձեզ չեմ հասկանում:
— Դե լավ, ես ցույց կտամ, թե ինչ նկատի ունեմ,- ասաց ամերիկացին, գրպանից հանեց դրամապանակը և այնտեղից դուրս բերեց մի լուսանկար:- Տեսեք, սա իմ կինն է: Ահա թե ինչպիսի տեսք ունի նա:
— Այ հիմա հասկանալի է,- ասաց Պիկասսոն միանգամայն լուրջ դեմքով:- Ձեր կինը շատ նիհար է և մոտավորապես 10 սանտիմետր հասակ ունի:picasso-1

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s