ՄՏՔԵՐ

1 Դկտ

Որոշակի տարիքում տղամարդու համար ամենացանկալի սիրեցյալը հանդիսանում է իր երկիրը:
Բալզակ

Ցանկությունը կարող է միայն ծնել նոր ցանկություն: Ցանկությունն ավարտ չի ունենում:
Նիկոլա Յուն

Տղամարդը նա չէ, ով կռվել գիտի, այլ նա, ով գիտի, թե իր թշնամին ով է:
Չեչենական ասույթ

— Աստվածաշնչում ասված է. «Սիրիր մերձավորիդ»:
— Դա կարող է նշանակել՝ հանգիստ թող նրան:
Չարլզ Բուկովսկի

Մարմնի տեսանկյունից երջանկությունն այն է, երբ տաք է, կուշտ, փափուկ, ոչ մի տեղը չի սեղմում և պետք չէ ոչինչ անել: Իսկ հոգու տեսանկյունից՝ երբ ընդարձակ է, վայրի, նոր, հետաքրքիր, ազատ…
Անմրեյ Լազերչուկ

Եթե շանսեր կան հաղթելու, պետք է պայքարել: Եթե շանսեր չկան՝ պետք է հաղթել:
Սերգեյ Լուկյանենկո

— Փոքրերին միշտ խփու՞մ են,- հարցրեցի ես:
Տատիկն անխռով պատասխանեց.
— Միշտ:
Մաքսիմ Գորկի

Պետք չէ կյանքը պահել հսկողության տակ: Նա ինքն ում ասես կվերահսկի: Պետք չէ պայքարել կյանքի դեմ, նրա հետ պետք է ընկերանալ: Ես ինքս էլ այդ բանը շատ ուշ հասկացա:
Մալկա Լորենց

Կանայք սիրում են ոչ թե տղամարդկանց, այլ սերը, տղամարդիկ՝ ոչ թե սերը, այլ կանանց:
Մարինա Ցվետաևա

Իրավացի են նրանք, ովքեր պնդում են, թե ամենագեղեցիկ ծաղիկները աճում են կակտուսի վրա, ճահիճներում և կամ գոմաղբի մեջ:
Տոնինո Բենակվիստա

Այն ամենը, ինչ մեզ դարձնում է գոնե փոքր-ինչ առանձնահատուկ, գոնե մի փոքր տարբերակում է մյուսներից, չգիտես ինչու ավարտվում է շատ արագ: Իրականում մենք շատ նման ենք իրար:
Դուգլաս Քոուփլանդ

Մենք մեր կյանքն ապրում են ներկայից դեպի ապագա, բայց ընկալում ենք նրան հակառակ ուղղությամբ:
Պիտեր Ջեյմս

Արա այն, ինչ հիմա է պետք:
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

— Ի՞նչ է պետք անել, որ մեր սերը դիմանա ժամանակի փորձությանը,- հարցրեց սիրահար զույգը իմաստունին:
— Սիրեք ոչ միայն իրար, այլև ձեզ շրջապատող աշխարհը,- պատասխանեց իմաստունը:tumblr_nn4fh36gus1ru84glo1_500

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s