ԱՆՑԱՎ

15 Հկտ

Գրեցի թղթի վրա, զմռսեցի շշի մեջ ու ջուրը նետեցի: Գնաց, խառնվեց ալիքներին, հեռացավ, չքվեց: Էլ չկա: Բացակա է: Իմը չէ, ջրերինն է:
Կորստի զգացում չկա: Պարպված չեմ, թալանված չեմ, լքված չեմ: Ազատ եմ կասկածներից, վախերից, մի քիչ մշուշված եմ գինովցածի նման: Բայց դա կանցնի: Ամեն բան ի վերջո անցնում է: Ցավն էլ կանցնի, այդ փրկարար ցավը, որ թվում է՝ պատժել է ուզում մեզ, բայց չկա ավելի լավ բարեկամ, քան նա է: Ցավը մեզ հիշեցնում է կյանքի մասին, վտանգից առաջ տագնապ է հնչեցնում, տկարության պահին մատնացույց է անում ախտակիր կետը: Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ աշխարհում գոյություն ունի 500-700 մարդ, ովքեր ընդհանրապես ցավ չեն զգում: Այդպիսի մարդիկ ապրում են ամենաշատը 40 տարի, քանի որ ցավ չզգալու արդյունքում դառնում են խոցելի ու անպաշտպան:
Գրեցի թղթի վրա, զմռսեցի շշի մեջ ու ջուրը նետեցի: Գիրս ցավի մասին չէր: Ցավազրկման մասին էր:

Հ. Չ.poslanie_v_butilke

Թողնել մեկնաբանություն