Պահոց | 9:29 ա.

ԱՆՑԱՎ

15 Հկտ

Գրեցի թղթի վրա, զմռսեցի շշի մեջ ու ջուրը նետեցի: Գնաց, խառնվեց ալիքներին, հեռացավ, չքվեց: Էլ չկա: Բացակա է: Իմը չէ, ջրերինն է:
Կորստի զգացում չկա: Պարպված չեմ, թալանված չեմ, լքված չեմ: Ազատ եմ կասկածներից, վախերից, մի քիչ մշուշված եմ գինովցածի նման: Բայց դա կանցնի: Ամեն բան ի վերջո անցնում է: Ցավն էլ կանցնի, այդ փրկարար ցավը, որ թվում է՝ պատժել է ուզում մեզ, բայց չկա ավելի լավ բարեկամ, քան նա է: Ցավը մեզ հիշեցնում է կյանքի մասին, վտանգից առաջ տագնապ է հնչեցնում, տկարության պահին մատնացույց է անում ախտակիր կետը: Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ աշխարհում գոյություն ունի 500-700 մարդ, ովքեր ընդհանրապես ցավ չեն զգում: Այդպիսի մարդիկ ապրում են ամենաշատը 40 տարի, քանի որ ցավ չզգալու արդյունքում դառնում են խոցելի ու անպաշտպան:
Գրեցի թղթի վրա, զմռսեցի շշի մեջ ու ջուրը նետեցի: Գիրս ցավի մասին չէր: Ցավազրկման մասին էր:

Հ. Չ.poslanie_v_butilke

ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

15 Հկտ

Մեկը գնաց Ուսուցչի մոտ և հարցրեց.
— Ի՞նչ պիտի անեմ, որ իմաստուն դառնամ:
Ուսուցիչն ասաց.
— Դուրս գնա և կանգնիր այնտեղ:
Իսկ փողոցում անձրև էր գալիս: Մարդը զարմացավ.
— Ինչպե՞ս դա պիտի ինձ օգնի: Թեև ի՞նչ իմանաս, ամեն բան կարող է պատահել:
Նա տնից դուրս եկավ ու կանգնեց այնտեղ, իսկ անձրևը գալիս ու գալիս էր: Մարդն ամբողջովին թրջվեց: Տասը րոպե անց նա վերադարձավ ու ասաց.
— Ես կանգնեցի այնտեղ: Հետո ի՞նչ:
Ուսուցիչը հարցրեց.
— Ի՞նչ զգացիր դու: Քեզ տրվե՞ց որևէ բացահայտում:
Մարդը պատասխանեց.
— Բացահայտու՞մ: Ես ընդամենը մտածում էի, որ հիմար տեսք ունեմ:
Ուսուցիչն ասաց.
— Դա մեծագույն բացահայտում է: Դա իմաստնության սկիզբն է: Հիմա արդեն կարող ես սկսել: Դու ճիշտ ճանապարհի վրա ես:008

ԵՐԿՈՒ ՍԿԶԲՈՒՆՔ

15 Հկտ

Ծերունին մահամերձ էր: Նա իր մոտ կանչեց որդուն և ասաց.
— Հիմա ես պիտի գաղտնիք բացահայտեմ, քանի որ մահս արդեն մոտ է: Միշտ հիշիր երկու բան, որոնց շնորհիվ ես հաջողության եմ հասել: Նախ, եթե ինչ որ բան ես խոստացել՝ խոստումդ կատարիր: Ինչ էլ որ դա արժենա, եղիր ազնիվ ու մի դրժիր խոսքդ: Դա իմ առաջին սկզբունքն էր: Իսկ երկրորդը՝ երբեք ոչ մեկին ոչինչ մի խոստացիր:zavet_starika

%d bloggers like this: