Պահոց | 7:00 ա.

Եթե սիրում է

12 Հկտ

«Երբեք մի հավատա կանանց: Թուրք սուլթանները իմաստուն ու հեռատես մարդիկ էին: Հենց որ կինը քեզ կասի, որ սիրում է, որ դու նրա համար ամեն ինչ ես, նրան պարկի մեջ գցիր ու ջրասույզ արա: Եթե իրոք սիրում է՝ չի նեղանա, եթե ոչ՝ մի սուտասան պակաս կլինի»:

Դմիտրի Եմեցhohmodrom_chajkinadmorem

Մի վրձնահարվածի չափ ազնվության

12 Հկտ

Նկարիչ Սամվել Հարությունյանի արվեստանոցում գույները շատ են, սուրճը՝ համեղ, զրույցն՝ անբռնազբոս, ժամանակը՝ հարաբերվող: Նկարակալը թիկունք դարձրած՝ կարելի է նստել անսահման երկար ու զգալ, որ թիկունքդ պաշտպանված է, հարվածող չի լինի:
Մարդը գունաթափման հատկություն ունի: Փրկել այլև չես կարող: Կտավն այդպիսին չէ: Նա ընդունում է նոր գույնը, որովհետև, ի տարբերություն մարդու, միշտ թողնում է ազատ մի շերտ ապաշխարանքի և նորացման համար: Դա է պատճառը, որ այն, ինչ կորցնում ենք մարդու մեջ, գնում ենք վերագտնելու կտավների վրա: Ապաքինող ու սթափեցնող բան է վրձնի վրա նստած գույնը: Ստորություն չունի: Չի ուրանում: Չի կեղծում: Ու թույլ է տալիս, որ ջնջես, որ հիասթափությունդ լրացնես նոր հրապույրներով:
Մի վրձնահարվածի չափ ազնվության պահանջ կա:

Հ. Չարխչյան14642508_1135672279801436_6669343107410726477_n

ԴՈՒԳԼԱՍ ՔՈՈՒՓԼԵՆԴ

12 Հկտ

Ես չեմ հավատում, որ մահացածները մնում են մեզ հետ: Ինձ թվում է, նրանք ուղղակի հեռանում են: Դադարում են լինել: Բայց եթե մահից հետո ինչ-որ մի կյանք այնուամենայնիվ գոյություն ունի, այդ դեպքում մեր ննջեցյալները պիտի նստեն տրիբունաներում դրոշներով ու բարձրախոսներով և աղաղակեն ամբողջ ուժով. «Աստծո սիրուն, մոռացեք մեր մասին: Շարունակեք ապրել: Հա, մենք մեռած ենք: Բայց դուք հո կենդանի եք դեռ»:rikmu5yvqca

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

12 Հկտ

Մարդ, ինչու՞ քո գոյության ամբողջ ընթացքին ընդունակ չեղար հասկանալ այս պարզ ճշմարտությունը, թե երբ բոլորը ճանաչեն բոլորին, կռիվը ինքնըստինքյան անհնարին կդառնա: Ինչու՞ անհաշվելի ժամանակներից ի վեր այս փոքրիկ երկրագունդը խմում է քո արյունը, և ինչպե՞ս դու, հակառակ քո բանականության, չկարողացար ըմբռնել, թե մարդու ճակատագիրը կիրականանա, երբ մարդը ապրեցնելու համար մարդուն` կգործածի նույնքան խելք, որքան գործածել ես դու… սպանելու համար մարդուն:%d5%be%d5%a1%d5%b0%d6%80%d5%a1%d5%b4-%d6%83%d5%a1%d6%83%d5%a1%d5%a6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d5%af-%d6%84%d5%b8%d5%b9%d5%a1%d6%80

%d bloggers like this: