Պահոց | 3:06 ե.

ՊՈԼ ԱՆԴԵՐՍՈՆ

9 Հկտ

Յուրաքանչյուր իրադարձություն բազմաթիվ փաստերի հանրագումարն է, այլ ոչ թե եզակի պատճառի հետևանքը: Սակայն ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում վճռորոշ դեպքեր: Եվ ինչ-որ մի կետում միահյուսվում են այնպիսի մեծ թվով համաշխարհային գծեր, որ այդ հանգույցը կանխորոշում է ողջ ապագան:
Ժամանակի և տարածության մեջ լինում են նաև շեղումներ ու խզումներ: Համաշխարհային գծերը կարող են երկատվել և պրկվել հանգույցներում, ինչի արդյունքում հանկարծակի խնդիրներ են առաջանում ու կատարվում են ոչնչով չպայմանավորված իրադարձություններ:117602

ՄՏՔԵՐ

9 Հկտ

Դուք այն եք, ինչ ձեր մտքերն են: Ուզու՞մ եք ձեզ լավ զգալ, հետևեք, որ ձեր մտքերը լավը լինեն:
Դենիել Ջ. Ամեն

Պատվանդանը ամենամիայնակ տեղն է աշխարհում:
Չարլզ Մարտին

Եթե ամեն անգամ, երբ ես մտածում եմ քո մասին, որևէ ծաղիկ ծաղկեր, ես կշրջեի հավերժական այգում:
Մոնիկա Մերֆի

Մարդկային հանրությունը նման է մի հրեշի, որը ոչինչ չի սովորում, անում է միևնույն ապուշ սխալները, գնում է կարճաժամկետ հաճույք` երկարատև ցավի գնով:
Մարգարետ Էթվուդ

Ոչ մեկը չի կարող դառնալ ավելի օտար, քան նա, ում ինչ-որ ժամանակ սիրել ես:
Ռեմարկ

Կյանքը օդապարիկի նման է: Որքան մեծ բարձրության եք ցանկանում հասնել, այդքան բեռից պիտի ձերբազատվեք:
Ռաֆաելլա Ջորդանո

«Չեմ կարող»-ը ամենակեղտոտ հայհոյանքն է:
Լի Կրատչլի

Երբեք և ոչինչ մի խնդրեք: Երբեք և ոչինչ, հատկապես նրանցից, ովքեր ձեզնից ուժեղ են: Իրենք կառաջարկեն ու իրենք էլ ամեն ինչ կտան:
Միխայիլ Բուլգակով

Առաջին բանը, որ կիմանաս կյանքում, այն է, որ դու հիմար ես: Վերջին բանը, որ կիմանաս, այն է, որ դու նույն հիմարն ես մնացել:
Ռեյ Բրեդբերի

Ես պատրաստ էի սիրել ողջ աշխարհը: Ինձ ոչ ոք չհասկացավ: Եվ ես սովորեցի ատել:
Միխայիլ Լերմոնտով

Սովորաբար ճակատագիրն անկյունում է թաքնվում: Ինչպես գրպանահատը, պոռնիկը կամ վիճակախաղի տոմսեր վաճառողը: Իսկ թե ինչն է, որ նա երբեք չի անում՝ նա տուն չի գալիս: Պետք է ինքներդ նրա մոտ գնաք:
Կարլոս Ռուիս Սաֆոն

Միայն նրանք, ովքեր մեկուսացած են իրենց չորս պատերի մեջ, խոսում են պատասխանատվության ու պարտքի մասին: Իսկ մարդը, ով սիրում է, չի խոսում պատասխանատվությունից: Նա սիրում է:
Ջիդդի Կրիշնամուրտի

Այս աշխարհը կոմիկական է նրանց համար, ովքեր մտածում են և ողբերգական է նրանց համար, ովքեր զգում են:
Ջոն Իրվինգ

Իրականում մեզնից յուրաքանչյուրը նման է թատերական ներկայացման, որ դիտում են երկրորդ արարից: Ամեն ինչ լավ է, բայց ոչինչ հասկանալի չէ:
Խուլիո Կորտասար

Լավ ընկերը պահպանում է գաղտնիքը: Ամենալավ ընկերն օգնում է ապահանել գաղտնիքը:
Լորեն Օլիվերmadri-misli

ՈՒՍՈՒՑԻՉՍ

9 Հկտ

Հարցրեց. «Դասերդ սովորե՞լ ես»: Ասացի՝ հա: «Բեր պատմիր»: Պատմեցի: Հետո օրագիրս ուզեց: Նայեց, դրեց մի կողմ: «Թեթև ես հագնված, մի բան գցիր վրադ ու գնա հաց ուտելու»: Կերա: «Դե գնա դուրս, մի քիչ ման արի, բայց ուշ չգաս»:
Պիտի արդեն դուրս գայի, շեմքին կանգնեցրեց.
— Որ լավ մարդ չես դարձել, իմ ձեռքով կսպանեմ:
Մայրս էր:

Հովիկ Չարխչյանlight-door

ՄԵՂԱ ՔԵԶ, ԵՐԵՎԱՆ

9 Հկտ

… Երբ 1988-ի դեկտեմբերին ավերված Լենինականի փլատակների տակից դուրս էին գալիս հրաշքով փրկվածները ու հարցնում էին. «Երևանին հո բան չի՞ պատահել», քո սիրտը ո՞նց չէր պայթում, քաղաք, աղետյալի սիրու չափերից: Դու ո՞նց չէիր տարուբերվում, երբ այդ հարցի մեջ ավելի շատ տագնապի դող կար, քան այն դողը, որ ցնցել էր ոտքի տակի հողը:
Մեղա քեզ, Երևան, մեղա, եթե երբևէ կասկածել ենք կամ արժանի չենք եղել քո սիրո ջերմությանը: Մեղա, եթե միայն տագնապն է, որ արթնացրել է մեր ներսի բովանդակ գորովը:

Հովիկ Չարխչյանarmenia

ԵՐԱՆԻ ՁԵԶ

9 Հկտ

1921 թվականի գիշերը Երևանի խարխուլ տներից մեկում մեռնում էր բանաստեղծը: Անկողնում մոտ նստած հուսահատ կինը այլևս ոչինչ չէր կարող անել նրան փրկելու համար: Թշվառ, քաղցած, ավեր երկրում ու՞մ հոգսն էր մահամերձ պոետը, երբ ամեն օր քաղաքի փողոցներից տասնյակ անշնչացած մարմիններ էին հավաքում:
Այդ գիշեր ոչ ոք չէր լսելու Գառնիկ Քալաշյան անունով բանաստեղծի նվաղուն, մարող ձայնը: Բայց նա խոսում էր մութ քաղաքի հետ ու գիտեր, որ մի օր, երբ կբացվի լույսը, այդ խոսքերը արձագանք կտան ժամանակների մեջ ու մենք կլսենք մեռնողի վերջին երանին.
Երանի ձեզ, որ պիտի գաք
Մեզնից ուրախ, մեզնից խնդուն,
Մենք մեր տան մեջ օտար եղանք,
Դուք տիրաբար մտեք մեր տուն…
Երանի ձեզ, մեր տուն Երևանի բնակիչներ: Երանի ձեզ, որ դեռ ունեք ժամանակ ձեր տուն տիրաբար մտնելու համար:

Հովիկ Չարխչյանyerevan-1930-rubeni-po

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

9 Հկտ

Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն,
Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու…
Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան,
Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու…

Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով,
Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում,
Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով
Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում:

Այս կորստի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց,
Ծանոթ ու լավ եմ ծանոթ աշնան քամու արածին…
Ինչ տխո՜ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում,
Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին…

53735082

%d bloggers like this: