ՄՏՔԵՐ

25 Սպտ

Հավակնոտությունը անհաջողակի վերջին ապաստանն է:
Ալեքսանդր Լիվերգանտ

Ով կարողանում է՝ անում է, ով չի կարողանում՝ քննադատում է նրան, ով կարողանում է:
Սթիվեն Կինգ

Ազատագրվելը դատարկ բան է: Դժվարը ազատ լինել կարողանալն է:
Անդրե Ժիդ

Եթե մի բանից ուժեղ կառչես, կարող ես նաև փշրել այն:
Քեսսի Բիզլի

Լինել ձանձրալի. կյանքում դրանից ավելի վատ բան չկա:
Հոլլի Շինդլեր

Եթե ուզում եք շարժվել արագ՝ գնացեք մենակ: Եթե ուզում եք հասնել հեռուն՝ գնացեք միասին:
Ալբերտ Գոր

Իմաստությունը լավ ապաքինված վերք է:
Բորիս Ալեքսանդրով

Չկա մի դեղամիջոց, որն ի վիճակի լինի բուժել այն, ինչ կարող է բուժել երջանկությունը:
Գաբրիել Գարսիա Մարկես

Վաղը ընդամենը այսօրվա ուրիշ անունն է:
Ալեքսանդր Սոկոլով

Ես չեմ ուզում լինել քո առաջինը, ես ուզում եմ լինել քո վերջինը:
Քոլին Հուվեր

Ահա թե ինչպես ենք վարվում նրանց հետ, ում սիրում ենք: Մենք նրան խաբում ենք, որ պահպնենք: Ամեն ճշմարտություն չէ, որ լավն է:
Ջոն Քոնոլի

Մարդիկ ավելի քիչ կանհանգստանային նրա համար, թե ինչ են իրենց մասին մտածում ուրիշները, եթե իմանային, թե իրականում որքան հազվադեպ է ինչ-որ մեկն իրենց մասին մտածում:
Լիզա Հիլտոն

Երբեմն այն, ինչ դուք չեք անում, նույնքան կարևոր է, որքան այն, ինչ անում եք:
Գրեգ ՄըքԿեոն

Եթե բաժակը փշրվեց, փշրվեց ոչ այն պատճառով, որ վայր գցեցին, այլ որովհետև ապակուց էր, այլ ոչ թե երկաթից:
Նիկոլայ Պեսկով

Լեռան գագաթից հնարավոր չէ տեսնել լեռը:
Ֆրենկ Հերբերտ

Խնդիրը ճանապարհը չէ, որ մենք ընտրում ենք, այլ այն, ինչը մեր ներսում է՝ հարկադրելով ընտրել հենց այդ ճանապարհը:
Օ’Հենրի

6bg8nrpvule

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s