ՄՏՔԵՐ

22 Սպտ

Տարօրինակ արարած է մարդը: Նա ընչաքաղց է, մշտապես դժգոհ, երբեք խաղաղությամբ չի ապրում Աստծո կամ ինքն իր հետ: Նրա օրերը լի են հոգսերով և անպտուղ չարչարանքներով, իսկ գիշերները հագեցած են անիրավ ու մեղսավոր ցանկությունների կատարման մասին ունայն երազներով:
Ջեկ Լոնդոն

Միշտ չէ, որ հերոսները նրանք են, ովքեր հաղթում են: Երբեմն նրանք նաև պարտություն են կրում: Բայց նրանք կարողանում են սթափվել ու շարունակել պայքարը: Նրանք չեն հանձնվում: Ահա թե ինչն է նրանց դարձնում հերոս:
Կասանդրա Կլեր

Մարդիկ, ովքեր պատմում են իրենց մտադրությունների մասին, ավելի քիչ են հակված դրանք կյանքի կոչել, քանի որ նման խոսակցությունները նրանց տալիս են ժամանակից շուտ նպատակի իրագործման զգացում:
Էնդի Սմիթ

Հարուստ մարդիկ, ի տարբերություն շատերի, գիտեն, որ հետդարձի կամուրջները չեն այրում: Դա վնասարարություն է: Կամուրջները վաճառում են:
Չակ Պալանիկ

Մենք ամեն օր արթնանում ենք ամենալավ մտադրություններով, իսկ մայրամուտին, սովորության համաձայն, չենք արդարացնում մեր սպասելիքները: Երբեմն ինձ թվում է, որ Տերը խավարը ստեղծել է միայն նրա համար, որ ստիպված չլինի ամբողջ օրը մեզ տեսնել:
Հելեն Սայմոնսոն

Մարդուն օգնելու ամենաարդյունվետ միջոցը կարելի է շարադրել հետևյալ բանաձևով. «Դու արա, իսկ ես կիմանամ, որ քեզ մոտ ստացվեց»: Ոչ թե «կհավատամ», ոչ թե «կհուսամ», ոչ թե «կմտածեմ», այլ հատկապես «կիմանամ»: Սա կարևոր նրբերանգ է:
Մաքս Ֆրայ

Երբ դուք ի վերջո հաշտվեք այն մտքի հետ, որ յուրաքանչյուրն ապրում է միայն ինքն իր համար, այդ դեպքում դուք առավել ներողամիտ կգտնվեք ձեր մերձավորների նկատմամբ: Նրանք կդադարեն մոլորեցնել ձեր հույսերը, իսկ դուք կսկսեք նրանց վերաբերվել շատ ավելի մեծահոգաբար:
Սոմերսեթ Մոեմ

Երեխաներին դուր է գալիս «ոչ» լսելը: Նա հիշեց, թե ինչպես իր որդին, երբ դեռ փոքր էր, մի անգամ ասաց մեկ ուրիշ երեխայի մասին. «Պապ, նրան ընդհանրապես ոչ ոք չի հետևում: Ծնողների համար միևնույն է, և նա անում է՝ ինչ ուզում է»: Այդ խոսքերի մեջ իմաստություն էր թաքնված:
Էդվարդ Ռեզերֆորդ
«Նյու Յորքը» գրքիցcontent_8__econet_ru

Թողնել մեկնաբանություն