ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ԻՆՁ ՕԳՅՈՒՍՏ ՌՈԴԵՆԸ

1 Հլս

Այն ժամանակ ես դեռ պատանի էի: Սովորում էի Փարզում և միաժամանակ իմ գրական առաջին փորձերն էի անում: Հոգուս խորքում զգում էի, որ կարող եմ լավ գրել, սակայն ինչ- որ բան պակասում էր ինձ, և ես չէի կարողանում հասկանալ, թե դա ինչն է: Չափ չկար ուրախությաննս, երբ ինձ ներկայացրին նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենին, որն, իմ կարծիքով, Միքելանջելոյին չի զիջում:
Երբ ես ճաշի էի հրավիրված Ռոդենի համեստ տանը, նրա բարյացակամ ու անկեղծ վերաբերմունքը օգնեց ինձ հաղթահարելու ամաչկոտությունս: Նրա արվեստանոցում ես տեսա ավարտված ու անավարտ շատ քանդակներ, բազմաթիվ դետալներ` ձեռքեր, նույնիսկ առանձին մատներ: Այստեղ ամեն ինչ խոսում էր մեծ վարպետի գեղեցիկ որոնման և լարված աշխատանքի մասին:
Ռոդենը հագավ աշխատանքային խալաթը, մոտեցավ քանդակներից մեկին, ասաց.
-Սա իմ վերջին գործն է, կարծում եմ, որ արդեն ավարտել եմ այն:- Եվ որպեսզի ավելի լավ տեսնի վայելչակազմ, թիկնեղ ծերունին մի քանի քայլ ետ գնաց, հեռվից նայեց ու ավելացրեց,- այո, այո, կարծում եմ, որ ավարտված է…- բայց մի պահ ևս ուշադիր զննեց իր ստեղծագործությունն ու բացականչեց,- այ այստեղ միայն` ուսի այս մասը շատ կոպիտ է: Ներցեք…
Քանդակագործը վերցրեց գործիքը, ծեփվածքը կարծես սկսեց երգել այդ ուժեղ ձեռքերի տակ: Վարպետի աչքերը շողացին. «Այստեղ էլ… այստեղ էլ»: Նա դարձյալ մի քիչ ետ գնաց, դարձյալ ուշադիր զննեց: Նրա աչքերը մեկ փայլում էին ուրախությունից, մեկ խիստ արտահայտություն ստանում: Նա շարունակում էր աշխատել:
Այդպես անցավ կես ժամ, մեկ ժամ… Նա կարծես մոռացել էր իմ ներկայությունը: Նրա համար իր ստեղծած կատարյալ կերպարից բացի ոչինչ գոյություն չուներ:
Վերջապես թեթևացած շունչ քաշեց, գործիքը մի կողմ շպրտեց ու այնպես սիրով ու քնքշորեն, որով կարելի է սիրելիի ուսերին շալ գցել, նա քանդակը փաթաթեց թաց քաթանով, հետո մի պահ ևս նայեց ու շրջվեց դեպի դուռը: Հասնելով դռանը` հանկարծ նկատեց ինձ: Եվ այդ ժամանակ միայն հիշեց, որ ես իր հյուրն եմ:
— Ներեցեք, խնդրում եմ,- ասաց նա,- բոլորովին մոռացել էի ձեզ:
Ես ոգևորությամբ սեղմեցի նրա ձեռքը: Վարպետը հասկացավ ինձ, ժպտաց ու գրկեց ուսերս: Մենք դուրս եկանք արվեստանոցից:
Ընդամենը կես օրվա ընթացքում այդտեղ ես ավելի շատ բան հասկացա, քան սովորելուս ամբողջ տարիների ընթացքում: Ես հասկացա, որ աշխատանքը պիտի ուրախություն ու հոգեկան բավականություն պատճառի մարդուն:
Ոչինչ ինձ այդպես չէր ցնցել, որքան այն ճշմարտությունը, որ երբ աշխատանքը ամբողջությամբ կլանում է մարդուն, նա կարող է մոռանալ և ժամանակը, և վայրը, և իրեն շրջապատող ողջ աշխարհը: Այդ մեկ ժամվա ընթացքում ես հասկացա, թե որտեղ է թաքնված ստեղծագործողի հաջողությունների գաղտնիքը: Դա կայանում է ողջ միտքն ու կամքը մեկ նպատակի ծառայեցնելու կարողության մեջ:
Մարդը պետք է կարողանա լիովին նվիրվել իր աշխատանքին: Հաջողության հասնելու համար մեկ ուրիշ կախարդական բանաձև գոյություն չունի:

ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳtumblr_nxplnpU4we1qkdq56o1_500

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s