Պահոց | 12:18 ա.

ՔԵՌՈՒ ՊԵՍ

2 Հնս

Իմ կապիտան քեռու պես
Ատրճանակ ունեմ ես,
Եվ փող ունի, և փական,
Կարծես լինի իսկական:

Հենց որ սեղմում եմ մատով,
«Բում»,- պայթում է որոտով.
Ու փախչում են սրտաճաք
Գայլ ու գազան, մայր ու ձագ:

Չվախենաս, այ տատի,
Թե որ «Կարմիր գլխարկի»
Գայլը հանկարծ գա մեր տուն,
Կկրակեմ ես իսկույն…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

i_8631346880

ՖԵՐՆԱՆԴՈ ՊԵՍՈԱ

2 Հնս

Իմ երազանքի մեջ ես քեզ սպասում եմ երկու դռներով մեր սենյակում և տեսնում եմ, որ դու գալիս ես: Իմ երազանքի մեջ դու ինձ մոտ ես մտնում աջ դռնով: Եթե դու ներս մտնես ձախ դռնով, արդեն որոշակի տարբերություն է ծագում քո և իմ երազանքի միջև:
Ամբողջ մարդկային ողբերգությունը տեսանելի է այս փոքրիկ օրինակում, քանի որ նրանք, որոնց մասին մենք մտածում ենք, երբեք չեն լինում նրանք, որոնց մասին մենք մտածում ենք:gqqM_TVBo5c

%d bloggers like this: