60 ՌՈՒԲԼԻ՝ ԿԻՆՈՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ

10 Ապր

1923 թվական: ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Ս. Լուկաշինը կանչում է իր մոտ Գլխքաղլուսվարչության նախագահ Դանիել Դզնունուն և հարցնում է նրան, թե ինչքան գումար է պետք հայկական կինոյի գործի հիմքը դնելու համար: Տեղեկանալով, որ նվազագույնը 3000 ռուբլի է պետք, Լուկաշինը մի երկտող է գրում և ասում է. «Սա կտաք լուսժողկոմ Մռավյանին ու նրանից կստանաք 100 ռուբլի: Ներկայումս ավել գումար չենք կարող տրամադրել»:
Իսկ հետո Մռավյանը, ով նախապես հեռախոսով բողոքել էր Լուկաշինին այդ անսպասելի ծախսի համար, իր հերթին կրճատում է գումարը և բաց է թողնում… 60 ռուբլի, կամ, ինչպես այն օրերին էր ընդունված ասել, 6 չերվոնեց: «Մեզ վրա դրված է 30 հազար որբերի խնամքը: Հիմա եկեք մտածենք Երևանում ամառային կինոթատրոն բացելու մասին: Միգուցե հետո կարողանանք ավելի շատ միջոցներ տրամադրել հայկական կինոյի ստեղծման համար»,- բացատրում է նա:
Երկու տարի անց էկրան բարձրացավ առաջին հայկական խաղարկային ֆիլմը՝ «Նամուսը»:

Հ. Չարխչյան

Այս կինոխցիկով նկարահանել են հայկական առաջին համր ֆիլմերը

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s