Պահոց | Մարտի, 2016

ԱՆՆԱ ՅՈՐԳԵՆՍԲՈՏԵՐ

11 Մրտ

«Մոռանալ և շարունակել ապրել»,- սա կեղծիք է: Մոռացվածը քեզ կհետապնդի ամեն քայլափոխի, ասես սողուն կամ հողից դուրս ցցված արմատը: Ամեն անգամ նա թույլ չի տա մնալ ոտքերի վրա, երբ քեզ կթվա, թե դու վերջապես ամուր կանգնած ես:
Ի՞նչու մենք ամենակարևոր պահերին ոչինչ չենք հասկանում, իսկ երբ վերջապես հասկանում ենք, պարզվում է, որ արդեն շատ ուշ է:

Anna Jörgensdotter om nya boken Drömmen om Ester

Anna Jörgensdotter om nya boken Drömmen om Ester

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ

7 Մրտ

Շատ անգամներ եմ նկատել, որ ճշմարտությունը որոնելիս տրամաբանությունն իր ուղին հարթում է՝ շեղվելով բնականից ու սովորականից, և նման դեպքերում անհրաժեշտ է ոչ թե հարցնել «ի՞նչ է պատահել», այլ «ի՞նչ անսովոր բան է պատահել, որ նախկինում չէր կատարվել»:

Edgar-Allan-Poe-5

ՋԵՅՄՍ ՀՈԼԻՍ

7 Մրտ

Մարդկային երկու կարևորագույն պահանջմունքներ են՝ հոգատարության պահանջմունքը և վստահության պահանջմունքը, այսինքն այն բանի զգացողությունը, թե կյանքն ինչ-որ կերպ օգնում ու աջակցում է մեզ և որ մենք կարող ենք հասնել մեր նպատակին:49111112

ԱԼԻՆԱ ԶՆԱՄԵՆՍԿԱՅԱ

6 Մրտ

Ասում են՝ մեծ վիշտը կամ ցնցումը մարդու վրայից արագ հանում են ամբողջ պատիճը, ամբողջ ծածկույթը, այն, ինչը հանդիսանում է նրա դերը: Պատիճի շերտը երբեմն այնքան մեծ է լինում, որ մարդուն ազատելով իրենից, ի հայտ է բերում բոլորովին նոր մի բան: Ինչպես ընկույզի կեղևն է մերկացնում անպաշտպան միջուկը, այդպես էլ բացվում է մի կերպար, որը քիչ բանով է նման նախորդին՝ նրան, որ պատիճի ներսում էր:
«Քանի դեռ ապրում եմ, սիրում եմ» գրքիցgreckiy_oreh

ԳԻՅՈՄ ՄՅՈՒՍՍՈ

6 Մրտ

Մեծ հանցագործները մարդկությանն անհրաժեշտ են թեկուզ նրա համար, որ մարդիկ կարողանան հասկանալ, թե ինչ բան է Չարիքը: Բարությունը գոյություն ունի միայն այն պատճառով, որ կա Չարիքը: Եթե չկա հիվանդություն, ապա չկան բժիշկները, եթե չկա հրդեհ՝ չկան փրկարարներ, չկա թշնամի՝ չկան զինվորներ: Միայն Չարիքն է դուռ բացում Բարության առաջ:
«Փրկիր ինձ» գրքիցinterviewer-guillaume-musso-avec-nous

ՆԱԽԱՐԱՐԻ ՋՈՒԹԱԿԻ ՍՈՆԱՏԸ

5 Մրտ

1997 թվականի հունիսին Արմավիրի ուսումնավարժական կենտրոնում էինք: Գումարտակների հրամանատարների ընդլայնված խորհրդակցություն էր: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եկավ բավականին բարձր տրամադրությամբ, երկար խոսեց, մի շարք հանձնարարականներ տվեց:
Երբ հանդիպումն ավարտվում էր, նախարարը ներկաներին խնդրեց դահլիճը չլքել: Այդ պահին ներս բերեցին մի արկղ ու հանձնեցին նրան: Վազգենը բացեց այն ու պարզվեց, որ արկղը լցված էր ձայներիզներով: Մինչ հավաքվածները տարակուսած իրար էին նայում, նա վեր կացավ ու սկսեց յուրաքանչյուր սպայի մեկական ձայներիզ նվիրել: Այդ անակնկալին պիտի հաջորդեր երկրորդը, երբ զինվորականները կիմանային, որ ձայներիզների վրա ձայնագրված էին երաժիշտ Քիմ Քաշքաշյանի սոնատները ջութակի համար, ինչպես նաև «Լյուբե» խմբի «Комбат» երգը:
Նախարարական հրաման կար՝ պարտադիր լսել:

Հովիկ Չարխչյան_5MWsy0YV18

ԲԵՐԹՈԼՏ ԲՐԵԽՏ

4 Մրտ

Կան մարդիկ, որոնք օժտված են իրենց զրուցակցի տրամադրությունը բացարձակապես չզգալու ընդունակությամբ: Նրանք ուշադրություն չեն դարձնում փաստերին և արտահայտում են իրենց մտքերն առանց ամոթի՝ հաշվի չառնելով ոչ հանգամանքները, ոչ ժամանակը: Այդպիսի մարդիկ ծնվել են առաջնորդ լինելու համար:0,,15722773_303,00

ՀԵՆՐԻ ԼԱՅՈՆ ՕԼԴԻ

3 Մրտ

Այսօր ոչ ոք չի հավատում երջանիկ ավարտով երգերին: Ծիծաղում են. «Այդպես չի լինում»: Ծամածռում են քթները: Թքում-մրում են: Այսօր վատն ավարտվում է շատ վատ,- ասում են նրանք: Երկու վիճակներից բաժին է ընկնում վատթարագունը,- ասում են նրանք: Սա է կյանքի ճշմարտությունը: Եվ կարիք չկա դա գունազարդել, մեզ գայթակղել կեղծ հույսերով: Հիմա վճարում են ողբերգության համար: Մնացած ամեն ինչի համար լավագույն դեպքում քամահրում են: Վատագույն դեպքում՝ խփում:
«Ոդիսևսը՝ Լաերտի որդին» գրքից6rpcuf8gmff73oqj

ԵՎ ԵԿԱՆ ՆԱՎԵՐԸ

2 Մրտ

Պատմում են, թե 1896 թվականի Կ. Պոլսի հայկական ահավոր կոտորածի ժամանակ, երբ հազարավոր փշրված գանգեր ու խոշտանգված մարմիններ սփռված էին այդ եղեռնական քաղաքի փողոցների վրա, ուր ոգեվարող թշվառները անհնարին ցավերից ճանկռում էին հողն ու սալաքարերը,- մի ծերունի, որի ալիքները կարմրած էին իրեն և ցեղակիցների արյունով, դժվարին ճիգով հազիվ բարձրացրեց գլուխը և մահվան խավարով պատած աչքերը վառելով տակավին չհանգած հույսի կրակից, նայեց դեպի Մարմարայի ծովը, նայեց և մրմնջաց.
— Չեկան, տակավին չեկան Անգլիայի ու Գաղղիայի նավերը հայերը փրկելու…
և մեռավ անպարտելի հույսը հոգում:

* * *
Նահատակված սերնդի վրա աճեց մի նոր սերունդ, ավելի կորովի, ավելի հուսալից ու հավատով դեպի բարին ու ճշմարիտը, դեպի սերն ու մարդկայնությունը և, ավաղ, ջախջախվեց ավելի վայրագորեն, խողխողվեց ու ճմլվեց մայրը՝ մանուկը գրկին, որդին՝ հոր աչքերի առջև, եղբայր ու քույր, անթիվ, անհամար, անքանակ…
Ու դահիճները դարերի արդար քրտինքով վաստակած նրա գույքը ավարի տվին:
Եվ վերջապես եկան այս աշխարհի հզորների նավերը քո անունով, Հայ ժողովուրդ, եկան «արդարության և հատուցման» դրոշները պարզած, բարձրացան Տավրոս և Ծիրանի Մասիս, և առան ավարի իրենց բաժինը ու հատուցված բեռներով ծանրալիր դարձան սեղանավորների ու սինքլորների իրենց հայրենիքները… «արդարության և հատուցման» ստող դրոշները նորից պարզած…

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆmaxresdefault

ԲԵՐՆԱՐԴ ՎԵՐԲԵՐ

1 Մրտ

Նրանց հարմար է հավատալ այն բանին, ինչ իրենց ասում են, որովհետև նրանք վախենում են: Չի կարելի մոռանալ վախի մասին: Երբ անհրաժեշտ է լինում ընտրություն կատարել՝ շնորհակալություն հայտնել նրան, ով օգնել է, թե ենթարկվել նրան, ով սպառնում է հաշվեհարդար տեսնել, այդ դեպքում մարդիկ հազվադեպ են տատանվում:
«Աստվածների շնչառությունը» գրքից

chuvstva_chto_takoe_strah-25

ԱԼԲԵՐՏՈ ՎԵՍԿԱՍ-ՖԻԳԵՐՈԱ

1 Մրտ

Դու ինչպե՞ս կարող ես ապրել՝ անելով այն, ինչ քեզ հրամայում են,- հետաքրքրվեց նա:- Դու ինչպե՞ս կարող ես քեզ տղամարդ և ազատ մարդ զգալ՝ կախված լինելով մեկ ուրիշի կամքից: Եթե քեզ ասում են՝ «Հետապնդիր անմեղին», դու հետապնդում ես: Եթե քեզ ասում են՝ «Հանգիստ թող մարդասպանին», դու թողնում ես: Ես դա չեմ հասկանում:
«Տուարեգը» գրքից

Alberto-Vázquez-Figueroa-e1434021949190

%d bloggers like this: