Ի՞նչ է անում այս խեղճ ֆրանսիացին իմ քաղաքում

22 Մրտ

Տարիներ առաջ Ֆրանսիան մեզ մեծ նվեր արեց՝ Հայաստանին հանձնեց Օգյուստ Ռոդենի քանդակներից մեկը: Մերոնք էլ ի նշան երախտագիտության վերցրեցին ու դա տեղադրեցին Երևանի կենտրոնում: Հիմա վաղամեռիկ նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը մոլորված ու անիմաստ կանգնել է ճանապարհների խաչմերուկում, և ամեն անգամ, երբ անցնում եմ արձանի կողքով, միևնույն զգացողությունն եմ ունենում. «Ի՞նչ է անում այս խեղճ ֆրանսիացին իմ քաղաքի սրտում»: Մարդն իր կենդանության օրոք երևի նույնիսկ Հայաստանի ու Երևանի տեղն էլ չի իմացել, իսկ հիմա տեսեք, թե ճակատագիրն ինչ չար կատակ է խաղացել նրա հետ:
Լավ, հասկացանք, ժամանակին չափից ավելի ոգևորվել ու սխալ են թույլ տվել: Բայց հիմա գոնե կարելի է ուղղել սխալը, չէ՞: Ռոդենի քանդակի տեղը ազգային պատկերասրահում է: Կարելի է տեղադրել մի հարմար անկյունում, մարդիկ էլ վերջապես հնարավորություն կունենան մոտիկից դիտելու և գնահատելու մեծ քանդակագործի արվեստն ու վարպետությունը:

Հ. ՉարխչյանFranc-hraparak

Advertisements

One Response to “Ի՞նչ է անում այս խեղճ ֆրանսիացին իմ քաղաքում”

  1. Suren Petrosyan Մարտի 23, 2016 at 8:20 ա. #

    Սա կրկնօրինակն է, իհարկե: Իսկականը գտնվում է հենց Լըպաժի ծննդավայրում՝ Ֆրանսիայի Դամվիլլերս քաղաքում: Բացի Երևանից, կրկնօրինակներից կան Ռոդենի թանգարանում՝ Փարիզում, Կալիֆորնիայի Ստանֆորդի համալսարանի և Լոս Անջելեսի արվեստի թանգարանի այգիներում և, երևի, բազմաթիվ այլ տեղերում:
    Կամ գուցե այգիներից մեկում, ասենք՝ Օղակաձև Զբոսայգում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s