Պահոց | 10:51 ե.

Ի՞նչ է անում այս խեղճ ֆրանսիացին իմ քաղաքում

22 Մրտ

Տարիներ առաջ Ֆրանսիան մեզ մեծ նվեր արեց՝ Հայաստանին հանձնեց Օգյուստ Ռոդենի քանդակներից մեկը: Մերոնք էլ ի նշան երախտագիտության վերցրեցին ու դա տեղադրեցին Երևանի կենտրոնում: Հիմա վաղամեռիկ նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը մոլորված ու անիմաստ կանգնել է ճանապարհների խաչմերուկում, և ամեն անգամ, երբ անցնում եմ արձանի կողքով, միևնույն զգացողությունն եմ ունենում. «Ի՞նչ է անում այս խեղճ ֆրանսիացին իմ քաղաքի սրտում»: Մարդն իր կենդանության օրոք երևի նույնիսկ Հայաստանի ու Երևանի տեղն էլ չի իմացել, իսկ հիմա տեսեք, թե ճակատագիրն ինչ չար կատակ է խաղացել նրա հետ:
Լավ, հասկացանք, ժամանակին չափից ավելի ոգևորվել ու սխալ են թույլ տվել: Բայց հիմա գոնե կարելի է ուղղել սխալը, չէ՞: Ռոդենի քանդակի տեղը ազգային պատկերասրահում է: Կարելի է տեղադրել մի հարմար անկյունում, մարդիկ էլ վերջապես հնարավորություն կունենան մոտիկից դիտելու և գնահատելու մեծ քանդակագործի արվեստն ու վարպետությունը:

Հ. ՉարխչյանFranc-hraparak

ՎԱՍԻԼԻ ՇՈՒԿՇԻՆ

22 Մրտ

Ում տրված չէ ճաշակել ճշմարիտ կրքերի ուժը, նա գնահատում է այն, շատ բան գիտի դրա մասին, չի վախենում տառապանքից ու ցավից, ինչը գրեթե միշտ գալիս է ուժգին կրքի հետ: Նա, ով իսկապես պատրաստ է ուժեղ կրքերին, նա ևս չի վախենում տառապանքից ու ցավից: Ամբողջ տարբերությունն այն է, որ նա, ով ի զորու չէ կրել կիրքն ու ձեռք բերել երջանկություն, առաջին իսկ ցավի դեպքում, հոգու ջանքերի առաջին իսկ փորձությունից հետո կհեռանա դեպի թփուտները և երբեք չի ափսոսա դրա համար: Նա, ով ավելի ուժեղ է, կդիմանա ցավին և ուրախությանը, կտա հոգու ուժը, սակայն կգնա մինչև վերջ: Միշտ չէ, որ վերջում հաղթանակն է: Բայց դրանից այդ մարդն ավելի թույլ չի դառնա:4957d14eb13f60ef4ce011d58f4e2168

ՎԱԼԵՆՏԻՆ ՌԱՍՊՈՒՏԻՆ

22 Մրտ

Մարդու կյանքում չորս հենարաններ կան՝ տունն ընտանիքով, աշխատանքը, մարդիկ, որոնց հետ անցկացնում ես տոներն ու առօրյան, և հողը, որի վրա կառուցում ես տունդ: Այդ չորսն էլ մեկը մյուսից կարևոր են: Եթե դրանցից մեկը սկսի կաղալ, ամբողջ աշխարհը կթեքվի: Դա միայն մանկական աչքերին է աշխարհը թվում հեքիաթային նվեր, արևով ողողված և լի մարդկային բարյացկամությամբ: Որքան հեռանում ենք ծննդից, այնքան բարձրացող արևն ավելի է լուսավորում նրա քայքայումն ու աններդաշնակությունը:
«Հրդեհը» գրքիցrasp575

%d bloggers like this: