Պահոց | 11:02 ե.

ՍԹԻԳ ԼԱՐՍՈՆ

19 Մրտ

Կարող եմ լավ խորհուրդ տալ, եթե, իհարկե, կցանկանաս դա ընդունել: Ձև արա, թե իբր չես լսում նրա հայհոյանքը, բայց մտքումդ պահիր, և երբ առիթը կներկայանա, փոխհատուցիր հին վիրավորանքների համար: Միայն թե ոչ հիմա, երբ նա խփում է առավել ձեռնտու դիրքերից:
Քեզ վիրավորող մարդուն երբեք թույլ մի տուր խուսափել պատժից: Ընտրիր հարմար պահը և հակահարված տուր, երբ ինքդ կլինես դրության տերը, նույնիսկ եթե այդ հարվածի անհրաժեշտությունն այլևս չես զգա:
«Վիշապի դաջվածքով աղջիկը» գրքիցarticle-2525364-0A99E283000005DC-337_634x478

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

19 Մրտ

Այն ժամանակ ես արդեն գիտեի, որ երբ կյանքում ինչ-որ բան ավարտվում է, լինի դա վատը, թե լավը, մնում է դատարկությունը: Բայց դատարկությունը, որ մնում է վատից հետո, լցվում է ինքն իրեն: Իսկ ինչ-որ լավ բանից հետո մնացած դատարկությունը կարող ես լցնել միայն այն ժամանակ, երբ կգտնվի ավելի լավը:9b86a51a1e442fde4d8ddc936d1548cf

%d bloggers like this: