Պահոց | 11:11 ե.

ԱՅԼ ԱՉԵՐ ԿԱՆ ԻՄ ՍՐՏՈՒՄ

15 Մրտ

Ինձ մի տանջիր հենց այնպես
Հայացքով քո հմայիչ,
Խորությամբ քո աչերի
Ինձ մի տանջիր, մի գերիր:

Այլ աչեր կան իմ սրտում
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ
Այլ աչեր կան իմ սրտում:

Ջինջ լազուրում աչերիդ
Մի տենչա ինձ փայփայել,
Մի փորձիր քո թևերով
Ինձ կաշկանդել, ինձ գերել:

Այլ աչեր կան իմ սրտում
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ
Այլ աչեր կան իմ սրտում:

ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ11450481973588

%d bloggers like this: