Քանի որ պետության վրա հույս դնելու չէ․ Հովիկ Չարխչյան

29 Փտր

Գրականագետ Հովիկ Չարխչյանը վերջին 20-25 տարվա ընթացքում չի հիշում մի դեպք, երբ պետությունը մշակութային որևէ արժեք ձեռք բերած լինի: Հետևապես, նրա համոզմամբ, պետության վրա այս առումով չարժե հույս դնել: NewsBook-ի թղթակցի հետ զրույցում նշելով, որ ինքը շատ ուրախ է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի կողմից Վիլյամ Սարոյանի առանձնատունը գնելու կապակցությամբ՝ գրականագետը նկատեց՝ պետությունը մշտապես պատճառաբանում է, թե մշակութային այս կամ այն նմուշը ձեռք բերելու համար միջոցներ չունի և հույսը դնում է բարեգործների վրա։ «Հենց նրանք են ժամանակ առ ժամանակ նման ձեռքբերումներով ուրախացնում բոլորիս։ «Ինտելեկտուալ Ռենեսանսի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը մի քանի տարի առաջ աճուրդներից մեկում կարողացավ գնել և Հայաստան վերադարձնել Նարեկացու ձեռագրերից մեկը»,- ասաց Հովիկ Չարխչյանը: Գրականագետը նաև հիշեցրեց, որ առժամանակ առաջ հոր ձեռագրերը վաճառելու և նրա անվան թանգարան հիմնելու գաղափարով հանդես եկավ Համո Սահյանի որդին, իսկ պետությունը փոխանակ կոնկրետ քայլեր ձեռնարկելուն՝ «լեզու գտան» մեծ գրողի որդու հետ, որպեսզի նա այդ քայլին չդիմի։ «Քանի որ պետության վրա հույս դնելու չէ, պետք է կարողանանք գոնե նման նախագծերում ներգրավել գործարարներին, համոզել նրանց հսկայական միջոցներ ներդնել ոչ թե շքեղ հրավառությունների ու անիմաստ տոնակատարությունների վրա, այլ ծառայեցնել մշակութային նպատակներին»,- ասաց Հովիկ Չարխչյանը: Հիշեցնենք, որ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի առանձնատունը։ Նախատեսվում է, որ տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ: «Ինտելեկտուալ Ռենենսանս» հիմնադրամը մշակում է և շուտով կներկայացնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը: Նյութի աղբյուրը ` Newsbook.amhov-1

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s