ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ «ՓՈԽԱՐԻՆԵՑԻՆ»

4 Փտր

1981 թվականին Նկարչի տանն առաջին անգամ ցուցադրվեց Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավը: Տպավորությունը ցնցող էր: Ներկաներին հիացրել էին ոչ միայն ստեղծագործության հսկայական չափերը, կատարողական վարպետությունը, այլև այն անսպասելի լուծումը, որով Խանջյանն իր աշխատանքը դարձրել էր առավել քան յուրահատուկ: Ավարայրի դաշտում զինվորների կողքին մարտնչում էին նաև բոլոր ժամանակների հայ մեծերը, և դա ոչ միայն զենքի, այլև ոգու ու մտքի հերոսամարտ էր:
1985 թվականի սեպտեմբերի 26-ին «Վարդանանքը», արդեն գոբելենի տեսքով, առաջին անգամ ներկայացվեց Էջմիածնի վեհարանում: Եվ մարդիկ, ովքեր տեսել էին նախնական տարբերակը, ոչ անմիջապես նկատեցին երկու գործեի միջև առկա տարբերությունները: Իսկ տարբերություններ կային: Դրանցից առավել ընդգծվածը մի ցավալի փոփոխություն էր:
Բանն այն է, որ սկզբնապես կտավի վրա Վիլյամ Սարոյանի հարևանությամբ Անդրանիկ Օզանյանի տպավորիչ կիսադեմն էր պատկերվել: Իսկ ահա գոբելենի վրա Անդրանիկն այլևս չկար: Նրան փոխարինել էր երկարամորուս նետաձիգը: Թե ինչու էր Խանջյանը հեռացրել Զորավարին, այդ մասին ոչինչ չէր ասվում: Հավանաբար վերևներում ինչ-որ մեկին դեռ շարունակել էր հանգիստ չտալ մեծ նվիրյալի անմեռ հիշատակը,և «գաղափարապես վտանգավոր» այդ կերպարը ջնջվեց «Վարդանանքից»:

© Հովիկ Չարխչյան

256301_original

256520_original

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s