ՈՒԺ ԵՎ ՈԳԻ

1 Փտր

Մեծ Եղեռնից հետո Ամերիկա հասած հայ որբերին շատերը որդեգրեցին: Դետրոիդ քաղաքում ևս գտնվեցին ընտանիքներ, որոնք իրենց հարկի տակ տեղ տվեցին մեր փոքրիկներին: Ուզում եմ պատմել նրանցից մեկի մասին:
12 տարեկան տղան Կիլիկիայի Օրտու գյուղից էր: Ջարդերի ժամանակ կորցրել էր ծնողներին ու գերեվարվել թուրքերի կողմից: Երեք տարի անց հաջողվում է փախուստի դիմել ու ապաստան գտնել մի որբանոցում, որտեղից էլ նրան տեղափոխում են ԱՄՆ: Եվ ահա Դետրոիդի կանանց ակումբը որոշում է ստանձնել նրա հովանավորությունը, իսկ տեղացի հարուստ մի տիկին ցանկություն է հայտնում որդեգրել փոքրիկին:
Սակայն, ինչպես գրում է Detroit Press-ը, որդեգրման օրինականությունը վավերացնելիս մի անսպասելի խնդիր է ծագում. երեխան չէր հիշում ոչ իր անունը, ոչ ազգանունը: Հենց այդ ժամանակ էլ օգնության են գալիս տեղի հայերը: Նրանք առաջարկում են տղայի անունը դնել Անդրանիկ, իսկ ազգանունը՝ Խրիմյան: Այդպես էլ անում են:
Հայտնի չէ՝ կանայք իմացա՞ն, թե ինչու ընտրությունը կանգ առավ հատկապես այդ երկու անունների վրա: Գուցե ոչինչ էլ չիմացան: Դա միայն կարևոր էր նրանց՝ այն հայերի համար, ովքեր նույնիսկ ամենապարզ բաների մեջ պիտի մեծ խորհուրդ ներարկեին… Անդրանիկ ու Խրիմյան: Զորավար և հոգևոր առաջնորդ: Ուժ և ոգի: Երկու փրկօղակ՝ ճակատագրի ալիքներին կուլ չգնալու համար:
Սա էր պահանջը՝ իբրև վարք, իբրև արյան բաղադրություն, իբրև հիշողության փոխհատուցում:
Անվան մեջ հայրենիք պիտի լինի:

© Հովիկ Չարխչյանshutterstock_249571189

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s