Պահոց | 2:13 ե.

ԹՌՉՈՒՆԸ, ՈՐ ԴՐՈՇ ԷՐ ՏԱՆՈՒՄ

27 Հնվ

1921 թվականի փետրվարյան մի օր Ադանայի դաշտերում մի քուրդ որսորդ էր քայլում: Լսեց վայրի բադի կռինչը, հրացանն ուղղեց ու կրակեց: Թռչունն ընկավ անշնչացած: Որսորդը իր ավարը տուն բերեց, հանեց դանակը և պատրաստվում էր թևավորից ընթրիք պատրաստել, երբ հանկարծ…
Այն, ինչ նա տեսավ, հաջորդ օրը դրա մասին խոսում էին բոլորը և նույնիսկ լրագրող այցելեց որսորդին, որ հետո տեղական թերթում գրեր. «… Թռչնի ստամոքսից Հայկական դրոշի գույները կրող ինը քարեր են դուրս եկել: Այդ քարերից երեքը կարմիր էին, երեքը՝ կապույտ, իսկ երեքը՝ նարնջագույն: Նրանք սրտի ձև ունեին և հավասար մեծության էին…»:
Որսորդը, տեսնելով որ իր գտածոն զարմանք ու հիացմունք է առաջացրել, քարերը տարավ ոսկերիչների մոտ: Վերջիններս բարձր գնահատեցին դրանք, սակայն այդպես էլ չկարողացան հստակ գին սահմանել: Իսկ բնակիչները պատահածի մեջ խորհրդավոր նախանշան էին փնտրում ու տագնապով սպասում էին վերահասին:
Այս զարմանահրաշ պատմությունն անցել-գնացել է: Բազում-բազում դրոշներ են ծածանվել ու ցած բերվել, որսորդներ են կրակել ու թռչուններ են թևաբախել: Բայց նրանցից միայն մեկին հիշեցինք, քանի որ ծանրաբեռ էր իր սլացքի ժամին ու ձմռան մշուշի միջով տանում էր մեր քարե դրոշը:

© Հովիկ Չարխչյանna-zajtsa-po-poroshe-1

ՖԻԼԻՊ ՖԱՐՄԵՐ

27 Հնվ

Բոլոր կենդանիներից մարդը միակն է, որ կարմրում է, ծիծաղում է, հավատում է Աստծուն, պատերազմ է հայտարարում ու համբուրում է շուրթերը: Հետևաբար որքան շատ ենք մենք համբուրում շուրթերը, այնքան ավելի մարդկայնություն կա մեր ներսում:

kisscloseup_2395695k

ԷԺԵՆ ՍՅՈՒ

27 Հնվ

Տարօրինակ, ճակատագրական խորհրդանշան է: Մենք արդարադատությունը պատկերացնում ենք կապված աչքերով աստվածուհու տեսքով: Նրա մի ձեռքում պատժող սուր է, մյուսում կշեռքը, որով կշռում է պաշտպանության ու մեղադրանքի փաստարկները:
Սակայն արդարադատության կերպարանքը դա չէ: Դա օրենքի կերպարանքն է, որ պատժում կամ ներում է իր հայեցողությամբ: Արդարադատությունն իր մի ձեռքում սուր կպահեր, իսկ մյուսում՝ թագ, որ մեկով խոցեր չարագործներին, իսկ մյուսով թագադրեր արդարամիտներին:

A picture taken on February 8, 2011 in R

%d bloggers like this: