Պահոց | 10:42 ե.

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

19 Հնվ

Որքան երկար եմ ապրում, այնքան ավելի եմ զարմանում մարդկանց լիակատար թուլության վրա: Նրանք ջանում են կատարել իրենց պարտքը, ազնվորեն ցանկանում են անել այն բոլորն, ինչ իրենցից է կախված, փնտրում են ուղիղ ճանապարհներ, բայց նրանք ապշելու չափ թույլ են: Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ պետք է խղճալ նրանք և առավելագույն ներողամտություն հանդես բերել: Վախենամ, թե բավականին հիմար կհնչի, սակայն հիմա լեզվիս վրա ավելի հաճախ են պտույտ գալիս այս բառերը. «Ներիր նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում»:

«Կարուսելը» գրքիցilustraciones-satiricas-john-holcroft-5

ԹՈՄ ՌՈԲԻՆՍ

19 Հնվ

Եվ ինչու՞ սերը պարտադիր ինչ-որ տեղ պիտի տանի: Չէ՞ որ նա անտառային արահետ չէ: Նա հենց անտառն է, որ կա: Նիրհող հեքիաթային անտառը, որտեղ պարում են հավերժահարսերը, որտեղ ճյուղերի վրա ննջում են ծեր հեշտասեր վիշապները: Մենք բոլորս (բացառությամբ անգութների ու ոչ մի բանի պետք չեկող խստասիրտների), ուզում ենք ընկնել այդ անտառը: Մեզ հմայում են նրա գաղտնիքները: Բայց հայտնվելով այնտեղ, մեր առաջին գործն է լինում կանչել փայտահատին…

x_9830ee54

%d bloggers like this: