Պահոց | 12:13 ա.

ՊԱՍԿԱԼ ՄԵՐՍԵ

17 Հնվ

Մոլորություն է կարծել, թե կյանքի որոշիչ պահերը, որոնք մեկընդմիշտ փոխում են բնականոն ընթացքը, պիտի կատարվեն ազդեցիկ, աղմկոտ դրամատիզմով՝ միահյուսված հոգեկան ցնցումների հետ: Կյանքի կաևորագույն շրջադարձերի դրամատիզմը անհավանական կերպով խաղաղ է: Նա այնքան քիչ ընդհանուր բան ունի պայթեցման որոտի, կրակե սյուների և լավայի ժայթքումների հետ, որ շրջադարձն այն պահին, երբ տեղի է ունենում, հաճախ նույնիսկ աննկատ է մնում:Pascal-Mercier

ԲՐԵՆԴՈՆ ՍԱՆԴԵՐՍՈՆ

17 Հնվ

Կյանքում հազվադեպ է պատահում, երբ կարելի է միանժանակ ասել. ահա այստեղ դու սայթաքել ես: Մարդիկ փոխվում են դանդաղ ու աննկատ: Այնպես չի պատահում, որ քայլ արեցիր և ահա դու արդեն քեզ գտար ուրիշ վայրում: Սկզբում դու փոքր-ինչ մի կողմ ես գնում՝ ջանալով չդիպչել ճանապարհի քարերին: Հետո մի որոշ ժամանակ քայլում ես երկայնքով և ապա ևս մի քայլ ես կատարում՝ ոտք դնելով ճամփեզրի փափուկ բնահողի վրա, ինչից հետո մի փոքր մտորում ես և շուրջդ ոչինչ չտեսնելով սկսում ես ավելի ու ավելի շեղվել քո ուղղությունից… Եվ հանկարծ պարզվում է, որ դու արդեն բոլորովին այլ վայրում ես ու զարմանում ես, թե ինչու նշանները քեզ չուղղորդեցին այնտեղ, որտեղ գնում էիր:
«Կայսրի հոգին» գրքից

motivator-41440

%d bloggers like this: