Պահոց | 10:21 ե.

ՊԱՍԿԱԼ ԲՐՅՈՒԿՆԵՐ

9 Հնվ

Մենք չափազանց շատ ենք խոսում այն մասին, թե ինչպիսին պիտի լինի սերը և չափազանց քիչ սիրո մասին, ինչպիսին որ նա կա:
Մենք հաճախ ենք լսում. «Ես դեռ հավատում եմ մեծ սիրուն»: Սակայն հավատալ է պետք մարդկանց՝ խոցելիներին, անկատարներին, այլ ոչ թե աբստրակցիային, որքան էլ նա գեղեցիկ լինի: Սերը մարդկանցից ավելի շատ սիրել` նշանակում է սավառնել ամպերի մեջ:
«Սիրո պարադոքսը» գրքից965

ՏԻԲՈՐ ՖԻՇԵՐ

9 Հնվ

Կյանքում վրա է հասնում պահը, երբ ցանկանում ես ամեն ինչ մի կողմ նետել՝ կամ այն պատճառով, որ այն, ինչը նախկինում ուզում էիր, այլևս չես ցանկանում, կամ նրա համար, որ գիտես՝ անտեղի ես ջանքեր գործադրում, կամ նրա համար, որ հասկանում ես՝ դա քո վրա ավելի թանկ կնստի, քան անհրաժեշտ էր: Ու, չնայած այդ բոլորին, դու շարունակում ես հետպնդել նպատակդ և ոչ այն պատճառով, որ ուժեղ կամք ունես, այլ որովհետև թույլ ես, ելք չունես:120097_or

%d bloggers like this: