Պահոց | 10:23 ե.

ԱՆԴՐԵ ՆՈՐԹՈՆ

4 Հնվ

Թեև զգուշավորությունն ու առողջ դատողությունը չափազանց կարևոր են, բայց երբեմն պետք է ռիսկի դիմել:
Եթե դու ծիծաղում ես, համարձակվում ես հիմար թվալ:
Եթե դու արտասվում ես, համարձակվում ես թույլ թվալ:
Եթե ձգտում ես դեպի մեկ ուրիշը, համարձակվում ես սիրահարվել:
Զգացմունքներ ես դրսևորում` համարձակվում ես բացահայտվել:
Ամբոխի առաջ քո հույզերն ու երազանքներն ի ցույց դնելով համարձակվում ես լինել մերժված:
Սիրելով համարձակվում ես ձեռք չբերել պատասխան սեր:
Հուսալով համարձակվում ես հիասթափվել:
Փորձ անելով համարձակվում ես պարտություն կրել:
Եվ այնուհանդերձ, պետք է ռիսկի գնալ, որովհետև կյանքի մեծագույն վտանգներն ու մոլորությունները համարձակության բացակայությունից են: Եթե մարդը ռիկսի չի դիմում, ոչինչ չի անում, ոչինչ չի ունենում, հենց ինքն էլ վերածվում է ոչնչի: Նա կարող է խուսափել կորուստներից ու վշտից, սակայն չի սովորի ճանաչել, զգալ, փոփոխվել, աճել, սիրել ու ապրել: Միայն նա, ով հանդգնում է ռիսկի դիմել, ազատ է:BbpqxyDqEQk

Հայ մտավորականները

4 Հնվ

Նորահայտ լուսանկար. հայ մտավորականները Բյուրականում: 1960 թվականի սեպտեմբեր: (Ձախից աջ՝ Անահիտ Սահինյան, Վիկտոր Համբարձումյան, Վիլյամ Սարոյան, Հրաչյա Հովհաննիսյան, Մարտիրոս Սարյան, Աշոտ Պապայան, Հրաչյա Քոչար, Մարո Մարգարյան):1960 սարոյան

ՊՈԼ ՕՍԹԵՐ

4 Հնվ

Ցանկացած կյանք ավելին չի նշանակում, քան նշանակում է: Այլ խոսքերով՝ կյանքն անիմաստ է: Ես ամենևին չեմ պատրատվում փնթփնթալ այդ առիթով: Պարազապես կյանքը հանգամանքների ազդեցությամբ այնքան անգամներ է փոփոխվում, որ քանի դեռ մարդը չի մեռել, չի կարելի նրա մասին որոշակի որևէ բան ասել: Մահը ոչ միայն երջանկության ճշմարիտ դատավորն է, այն հանդիսանում է միակ չափորոշիչը, որը թույլ է տալիս գնահատել մարդկային կյանքը:
«Նյույորքյան եռագրություն» գրքիցpaul-auster

%d bloggers like this: