Պահոց | 10:01 ե.

ԺԱԿԼԻՆ ՍՅՈՒԶԱՆ

2 Հնվ

Սերը մարդուն չպիտի դարձնի մուրացիկ: Ես չէի ցանկանա այն սերը, որը պիտի ստիպված լինեմ աղերսել՝ խոստանալով փոխարենը ինչ-որ բան տալ, կամ երդվել հավատարիմ լինել մինչև գերեզմանաքարը: Ու ես կարհամարհեի այն կնոջը, որն ինձնից սեր կպաղատեր: Սերը մի այնպիսի բան է, որը պետք է տալ, այն չի կարելի գնել բառերով կամ խղճահարությամբ:
«Տիկնիկների դաշտը» գրքիցimage_532510111550055697820_mid

ՄԵՐ ՀԱՅԵՐԻ ՆՄԱՆ

2 Հնվ

1963 թվականին Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը պաշտոնական այցով մեկնել էր Հարավսլավիա: Թե տեղական, թե օտարերկրյա մամուլը լայնորեն լուսաբանում էր նրա բոլոր հանդիպումները: Հենց այդ օրերին էլ թերթերում հայտնվեց հետևյալ դրվագի պատմությունը.
«Ուղևորության ընթացքում Խրուշչովը հրավիրվել էր Մոնտենեգրոյի այգիներից մեկը, և երկու պետությունների ղեկավարները լուսանկարվում էին՝ երիտասարդ գեղեցկուհիներով շրջապատված: Նախագահ Իոսիպ Տիտոն՝ ցույց տալով աղջիկներին, Խրուշչովին ասաց.
— Ինչպես տեսնում եք, մենք գեղեցիկ ժողովուրդ ենք:
— Այո,- համաձայնվեց ԽՍՀՄ ղեկավարը,- մեր հայերի նման…»:

Հովիկ Չարխչյանcf5ad7f-33

%d bloggers like this: