Պահոց | 10:46 ե.

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

1 Հնվ

ՀՐԱԺԵՇՏ

Գիշերն իջավ լայն ու անհուն,
Բարի գիշեր.
Տուր խոհերդ քարին, քամուն,
Բարի գիշեր:

Անչար եղիր, բարի հիշիր
Ինչ որ անցավ,
Սիրտը կիզող ցավին անցավ.-
Բարի գիշեր:

Երազներին քո անկատար,
Վառ ցնորքին,
Չերգած երգին, լուսնոտ Նորքին
Բարի գիշեր:

Լույս մրգերին, քո երգերին
Ու հերկերին,
Ու մխացող քո վերքերին
Բարի գիշեր:

Բարի գիշեր, գիշեր է ուշ,
Բարի հիշեք,
Անառավոտ, անվերջ գիշեր…
Բարի գիշեր:

motivator-42588

ԼԻԶ ՔՈԼԻ

1 Հնվ

Մեր ամբողջ կյանքը մշտական մրցակցություն է: Հանուն հանրաճանաչության, հանուն սիրո, հանուն գնահատանքի, հանուն հաջողության: Պարզապես պետք է իմանալ կանոնները, որով այդ մրցույթն անցկացվում է: Շատերի կյանքը կփշրվի, եթե բացահայտվի ճշմարտությունը: Կան այնպիսի գաղտնիքներ, որոնք ընդմիշտ պիտի մնան գաղտնիք:1299432192_100001460

%d bloggers like this: