Պահոց | 2:01 ե.

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

29 Նյմ

Պատերազմ, պատերազմ… Ինքներդ գիտե՞ք արդյոք, թե ինչի մասին եք խոսում: Որ ձեր բերանից այդպես հեշտությամբ դուրս է թռչում այդ խոսքը, դա, իհարկե, հասկանալի է, բայց ինքս չեմ կարող ձեզ հաղորդել, թե այդ ժամանակ մենք որքան վատ ենք զգում մեզ: Ամբողջ տարվա ընթացքում լսել թմբուկ զարկեր, լսել միայն այն, թե ինչպես այս կողմով անցավ մի բանակ, իսկ այնտեղ՝ մյուսը, թե ինչպես նրանք անցան բլուրը և կանգ առան ջրաղացի մոտ, թե նրանք որքան թողեցին այստեղ և որքան՝ այնտեղ, թե ինչպես են խփվում իրար, թե ահա մեկը շահում է կռիվը, մյուսը պարտվում,- այս ամենը լսելն անտանելի է, գիտակցելով հանդերձ հասկանալու ամբողջ անկարելիությունը, թե իսկապես ի՞նչ և ո՞վ է շահողը ու ո՞վ է պարտվողը:Goethe-No.-3_39x35.43

ԿՅԱՆՔԻ ԿԵՂԾԻՔԸ

29 Նյմ

Մարդիկ ապրում են իլյուզիայով: Դժբախտ է նա, ով չունի ինքնախաբեություն: Իլյուզիան մեր հոգու սնունդն է, առանց որի նա չի կարող ապրել, ինչպես ծծկերն առանց կաթի:
Ո՞վ չի զգում կյանքի կեղծիքը: Բայց ու՞ր է այն գերմարդը, որ կարող է ազատվել նրանից:
Մենք նման ենք այն երեխային, որ շատ լավ գիտե, թե իր ձին փայտյա է, բայց վարում է նրան ինչպես իսկական ձիու: Սանձում է, հեծնում, շոյում, կերակրում, ջրում: Փորձիր ծաղրել նրա իլյուզիան, նա կվշտանա դառնագին: Փորձիր զարկել անշունչ փայտին, նա կկատաղի, վասնզի դու ցավ ես պատճառում նրա իլյուզիային:
Յուրաքանչյուրը մեզնից ունի իր փայտյա ձին և շնչում է նրանով:
Չկա ավելի մեծ դաժանություն, քան երբ խելոքն աշխատում է հիմարին ապացուցանել նրա հիմարությունը: Չկա ավելի տգեղ վերաբերմունք, քան երբ գեղեցկուհին ծաղրում է իր ընկերուհու տգեղությունը կամ երբ տաղանդավոր արտիստը շեշտում է իր արհեստակցի անշնորհքությունը:
Թողեք տգեղին ապրել իր գեղեցկությամբ, հիմարին՝ իր խելոքությամբ: Մի կործանեք մարդկանց իլյուզիան, փոխարենը ոչինչ ունիք տալու:

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ
1921 թ. ՓարիզАннотация-рисунок-цвет-лошади-лица-4-размеры-шелковой-ткани-холст-печать-плакатов

%d bloggers like this: