Պահոց | 2:00 ե.

Մակեդոնացու հույսը

24 Նյմ

Երբ Ալեքսանդր Մակեդոնացին իր 35 հազարանոց զորքով գնում էր աշխարհը նվաճելու, թերահավատները նրան հեգնեցին, թե ինչպե՞ս կարելի է այդ փոքրաքանակ բանակով նման նպատակներ հետապնդել: Եվ Մակեդոնացին նրանց պատասխանեց.
— Դուք մոռանում եք, որ ես փոքր բանակից բացի ունեմ նաև մեծ հույսեր:

alexander-the-great-wearing-a-lion-headress-ii

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

24 Նյմ

Ինչպես ծնվել ենք առանց մեր կամքի, այնպես էլ ապրում ու մեռնում ենք առանց մեր կամքի: Մեր բնությունն այնպես է ստեղծված, որ ծնվելուց հետո պիտի ապրենք: Կյանք ասածդ ահա այս ապրելու վրա է հաստատված: Այս կյանքի մեջ ամեն մարդու միակ հոգսն է նրա ապրելը: Ինչ որ անում է մարդ՝ թե լավ, թե վատ, ապրելու համար է անում: Ամեն ոք աշխատում է հնար եղածին չափ լավ ապրել: Մարդ չի կարող ոչ մի քայլ անել կամովին, որ ապրելու համար չլինի: Ամեն մի հաստատություն՝ քաղաքական, կրոնական, բարեգործական, մարդասիրական, պատերազմական, թշնամական, բարեկամական, ուսումնական, արհեստանոց, գործարան, խանութ, և ամեն տեսակ բնակարան- բոլորը, բոլորը ապրելու համար են: Բոլոր մոլորությունները- գողությունը, մարդասպանությունը, խաբեությունը, ստախոսությունը, մատնությունը, դավաճանությունը, ագահությունը, ինչպես և բոլոր առաքինությունները, որոնք թվով անհամեմատ քիչ են մոլորություններից, բոլորն էլ ապրելու համար են կատարված…

26470

ՏԵՐՅԱՆԻ «ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ»

24 Նյմ

Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից փրցված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…

ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

300-201002109

%d bloggers like this: