Պահոց | 1:57 ա.

ԼԱՐՍ ՍՈՒՆԴ

15 Նյմ

Վիշտը դերձակ է, որ սուր ասեղներով և անողոք թելերով կարում է անցքերը, որոնք հոգում մեջ թողել է մահը: Նա կարում է կոպիտ ու դանդաղ, ասեղներով ծակծկում է ցավոտ, բայց երբ կարվածքը պատրաստ է, վերքերն արդեն փոքր-ինչ դարմանված են, թեև սպիները մշտապես մնալու են տեսանելի: Սակայն վիշտը եսասեր դերձակ է և մարդուց պահանջում է համակերպում: Միայն այդ ժամանակ նա կբացի իր տուփն ու այնտեղ կդնի թելած ասեղը:

Lars Sund / Photo by Cata Portin

ՀԵՐՈՍԻ ՄԱՏՆ ՈՒ ՎԵՀԱՓԱՌԻ ԱՋԸ

15 Նյմ

Մի անգամ Փարիզում տեղի հայկական համայնքը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն ու Սողոմոն Թեհլերյանը: Եվրոպայի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր էին եկել՝ տեսնելու երկու մեծ հայերին: Բոլորն անխտիր ցանկանում էին համբուրել Թեհլերյանի մատը, որով սեղմել էր Թալեաթին սպանող ատրճանակի ձգանը: Իսկ հետո ներկաները ծունկի էին գալիս ու համբուրում էին վեհափառի աջը:
Երբ վերջապես հուզված բազմությունը փոքր-ինչ հանդարտվում է, Վազգեն Առաջինը մոտենում է Թեհլերյանին, համբուրում է նրա ճակատը և ասում. «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»:

Հովիկ Չարխչյանpizap.com14474611964211

%d bloggers like this: