Պահոց | 3:25 ա.

ՌՈԼԱՆ ԲԻԿՈՎ

14 Նյմ

Ոչ մի լրատվության առատություն էլ չկա: Կա լրատվական աղմուկ, նույնիսկ դղրդյուն: Իսկ լրատվություն հատկապես չկա: Յուրաքանչյուր մեներգչի ձայն խեղդվում է «արձագանքի» բազմակի մեխանիզմի մեջ, ամեն ինչ կրկնող «երգչախումբը» ակնթարթորեն խոսքը զրկում է իր իմաստից, նորը գրեթե վայրկենապես վերափոխվում է հնի: Լրատվության մեխանիզմը նման է մսաղացի. ամեն բան դարձնում է աղացած:перемалывание-мозга

ՆԻՔ ԽՈԱԿԻՆ

14 Նյմ

… Որովհետև շատ դժվար է աշխարհը պահել շարժման մեջ: Մշտապես ի հայտ է գալիս ջանքերից հրաժարվելու գայթակղությունը: Որովհետև կա ցանքի ժամանակը և հունձքի ժամանակը, կա կառուցելու և կառույցը վերակառուցելու ժամանակը: Անկումներին անխուսափելիորեն հաջորդում են թռիչքները, և ամեն օր ամեն ինչ պետք է սկսել սկզբից: Մեր աշխարհում մշտապես երկուշաբթի է և առավոտ:
«Իրեն կորցրած կինը» գրքիցFor Nick Joaquin

%d bloggers like this: