Պահոց | 1:19 ա.

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

12 Նյմ

Կա անանուն մի կարոտ, անհասնելի ինչ-որ տենչ,
Որ արթնանում է հանկարծ ու մորմոքում հոգուդ մեջ:

Ահա գնացքը կանգնեց մի անծանոթ կայանում,
Եվ անծանոթ մի աղջիկ կարծես ձեռքով է անում:

Անդամալույծ ու խարտյաշ, աչքերը լի կապույտով,
Չթե զգեստն է ծփում երիցուկով ու պուտով:

Եվ թվում է հոգուդ մեջ կան շշուկներ ու բառեր,
Որ պիտի սիրտդ կյանքում միայն նրան վստահեր:

Թվում է՝ նա է, այդ նա քո երազանքն իսկական,
Որին փնտրել աշխարհում ու չես գտել դու սակայն:

Բայց զիլ ղողանջ ու սուլոց… Մնում է նա կայանում,
Իսկ քեզ գնացքը նորից հեռու-հեռու է տանում:

Եվ անանուն մի կարոտ, անհասնելի ինչ-որ տենչ
Արթնանում է քո հոգում ու մորմոքում է անվերջ:poezd-devushka-retro-foto-chb

ՍԹԻՎԵՆ ԿԵԼՄԱՆ

12 Նյմ

Քո դժբախտությունն այն է, որ դու, ինչպես բոլորը, ուզում ես ծով լինել: Իսկ դու ծով չես, դու ընդամենը անձրևի մի կաթիլ ես: Մի կաթիլն՝ անվերջանալի քանակության մեջ: Եթե դու այդ բանն ընդունես, կյանքն անհամեմատ հեշտ կդառնա: Կրկնիր ինձ հետ. ես կաթիլ եմ օվկիանոսի մեջ: Ես իմ հարևանի հարևանն եմ: Ես ազգ եմ: Ես հյուսիսն եմ: Ես ամեն ինչ եմ ու ոչինչ: Ես շատերից մեկն եմ ու մենք բոլորս թափվում ենք միասին:
«Pigeon English» վեպիցimages

%d bloggers like this: