Պահոց | 8:22 ե.

ՋՈՆ ԷԼԴՐԻՋ

9 Նյմ

Այո, տղամարդիկ իսկապես վտանգավոր են: Բայց վիրաբուժական դանակը նույնպես վտանգավոր է: Նա կարող է վնասել և կարող է նաև փրկել ձեր կյանքը: Դուք չեք փորձում այն դարձնել անվտանգ՝ բթացնելով շեղբը: Դուք նշտարը դնում եք նրա ձեռքի մեջ, ով գիտի, թե ինչպես վարվել դրա հետ:433391511_640

ԱՐԿԱԴԻ ԱՐԿԱՆՈՎ

9 Նյմ

Աշունը խորամանկ է: Նա կարծես թե ներողություն է խնդրում մեզնից նրա համար, որ տերևները դեղնում և թափվում են, այն բանի համար, որ ցուրտ է, և որ օրերը կարճանում են: Եվ ահա, իբրև կաշառք, նա կարճ ժամանակով մեզ է նետում կապուտակ երկինք ու տաք արեգակ: Նա, ով տրվում է այդ խաբկանքին, նա աշունը շատ է սիրում: Իսկ ով չի տրվում, նրա համար տխուր է:1419151982_012-ellf.ru

ԱԼՖՐԵԴ ՊԵՐԼԵ

9 Նյմ

Ազդեցություն կոչվածն այնքան էլ պատահական երևույթ չէ: Մենք ընկնում ենք այս կամ այն բանի ազդեցության տակ ոչ այն պատճառով, որ դա, այսպես ասած, վրա է հանում, ինչպես ամպրոպը՝ պարզ երկնքում: Մենք նրան փնտրում ենք: Ցանկացած մարդ ենթարկվում է հատկապես այն ազդեցությանը, որն ինքն է ցանկանում իր հոգու խորքում: Յուրաքանչյուր իրապես ազդեցիկ ազդեցությանը ցանկանում են, փնտրում են, կանչում են:alfred-perles-01

ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ

9 Նյմ

Տարօրինակ է մարդու կյանքը: Բայց ավելի կախարդիչ է նրա մանկությունը: Մի առավոտ բացում ենք մեր աչքերը և տեսնում, որ անչափ բարի ու անսահման գթառատ են մեր ծնողները, որ գեղեցիկ ու թեժ է արևը, որ երկինքը անվերջանալիորեն կապույտ է, որ հսկայածավալ է մեր բնակած փողոցը, մեր թաղը, մեր քաղաքն ու բլուրներից այն կողմ տարածված ողջ աշխարհը: Ու մեզ թվում է, թե տերն ու տիրականն ենք այդ բոլորի, թե տիեզերքն հենց միայն մեզ համար է ստեղծվել, թե կյանքը մի չնաշխարհիկ առասպել է, թե մենք կոչված ենք միակ հերոսը դառնալու այդ վարդագույն երազ-իրականության:
Ու հենց այդ օրվանից սկսվում է մեր վազքը: Եվ որքան որ հևքոտ են դառնում մեր որոնումները, նույնքան ևս փոքրանում են մեր քաղաքի սահմանները և մեզ շրջապատող երևույթների թևերը: Ըմբոստ՝ դառնում ենք դեպի հեռուները, որոնումների ծարավը միշտ մեր հոգու մեջ: Ու հալչում են ճամփաները մեր ոտքերի տակ, կղզիանում են նոր ավանները մեր հոգու ակունքների դիմաց, և այլևս տենդահար դառնում ենք թափառաշրջիկներ, միշտ նորը, նորը, անհասանելին գտնելու գաղափարով հիվանդ:

«Այս գիշեր» պատմվածքից

??????????????????????????????????????????????????????????

%d bloggers like this: