Պահոց | 2:20 ա.

«Բարձր գրականություն» Արքմենիկ Նիկողոսյանի հետ. Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

7 Նյմ

«Չարենցի կրակոցը». գիրք, որտեղ նույնիսկ մեկ նախադասություն հորինված չէ

7 Նյմ

2010-ի դեկտեմբերին լույս տեսավ Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը: Այն տպագրվեց 2000 օրինակով, որոշ ժամանակ անց վերահրատարակելու պահանջ կար արդեն: Yerkir.am-ը ներկայացնում է, թե ի՞նչն էր առիթ հանդիսացել, որպեսզի Չարխչյանը սկսի գրել 1926-ի հայտնի դեպքի մասին:

«Ինչպես բոլոր դպրոցականները, դպրոցն ավարտեցի` Եղիշե Չարենցի մասին կարդալով այն, ինչ կար դասագրքերում: Չարենցն իմ մեջ տպավորվել էր որպես մեծանուն բանաստեղծ, հանճար:

1983-ին, երբ ուսանող էի, մեր դասախոսներից մեկը լսարան բերեց Չարենցի գրքերից մեկը, մի գիրք, որին մինչ այդ ծանոթ չէի` Չարենցի անտիպների ժողովածուն էր: Նա մեզ համար մի քանի գործ ընթերցեց, և ես ինձ համար բացահայտեցի բանաստեղծական մի աշխարհ, տարածություն, որը մինչ այդ չէի կարող պատկերացնել, իմացա Չարենցի կենսագրության այնպիսի դրվածներ, որոնց մասին տեղյակ չէի: Ես մարդ Չարենցին բացահայտեցի` ողբերգական, ընդվզող, կիսաաստվածային, մի խոսքով` ապշելի: Գիրքը, ի դեպ, այն եզակի գրքերից է, որ ոչ միայն տառ առ տառ կարդում ես գործերը, այլ նաև ծանոթագրությունները: Հենց այդ ժամանակ էլ սկսեցի հետաքրքրվել Չարենցով, հավաքել գրքեր, լուսանկարներ… Հավաքում, կարդում էի, բայց չգիտեի` հետո ինչ պետք է անեմ: Սկզբում գրքերով դարակները լցվեցին, հետո` արկղերը, և մի օր էլ ինքս ինձ խոստովանեցի, որ արդեն Չարենցի մասին գիտեմ բավարար չափով, որպեսզի նրա մասին ինչ-որ բան գրեմ: Բայց ի՞նչ…

Մի օր էլ հետաքրքիր միտք հղացավ` ընտրել Չարենցի կյանքից մեկ տարի, բայց այնպիսի տարի, որն ամենաբնութագրողը կլինի նրա համար: Ընտրությունս 1926-ի վրա կանգ առավ: Որոշեցի ձեռնոց նետել` ընտրել մի ժամանակահատված, որի մասին չափազանց շատ էր գրված, բայց արդյունքում ունենալ այնպիսի մի գիրք, որտեղ մեկ տողն անգամ չի կրկնում այն, ինչ գրված է: 1926-ն իր մեջ մի քանի ողբերգական դեպքեր էր կրում. բացի Չարենցի հայտնի կրակոցից, այդ թվականին է մահացել նաև Չարենցի կինը` Արփենիկը:

Հաջորդ հարցը, որը պետք է լուծեի, ինչպես գրելն էր: Չգիտեի` կենսագրական մի պատմություն ներկայացնեի՞, թե՞ ազատ, գեղարվեստական որևէ գործ գրեի, որում երբեմն-երբեմն էլ կարող էի երևակայությանս տուրք տալ: Երկու միտքն էլ ինձ դուր չէր գալիս, երկուսն էլ չէին բավարարում ինձ, քանի որ եթե առաջինի դեպքում պատմությունը շատ չոր կստացվեր, ապա երկրորդի պարագայում ավելի բարդ էր հարցը` ո՞վ կհանդգներ Չարենցի մասին գրել ազատ ոճով: Չարենցի մասին գրել` նշանակում է մտնել նրա մաշկի տակ, դրա համար էլ մտածեցի լավագույն տարբերակը` փաստագրական վեպ գրել, մանավանդ, որ այն մեր օրերում մոռացված մի ժանր է դարձել:

Գրելիս մի մտավախություն ունեցա` գրել ճշմարտությունը Չարենցի մասին` նշանակում էր մարտահրավեր նետել նրանց, ովքեր իրենց պատկերացումներում սրբացրել էին Չարենցին, և յուրաքանչյուր ոտնձգություն՝ այդ պատկերին անդինը ցուցադրող, ոճրագործություն կհամարվեր: Բայց ես որոշեցի շարունակել աշխատանքս:

4-5 տարի տևեց գրքի ստեղծման աշխատանքը, քանի որ պարզվեց, որ այն, ինչ առաջին հայացքից ուսումնասիրված էր թվում, այդքան էլ այդպես չէր, և պետք էր կրկին շատ ու շատ փաստերի «հետևից գնալ»: Բացի այդ՝ մի շարք խնդիրներ առաջացան: Օրինակ՝ գրքի հերոսուհու` Մարիաննա Այվազյանի մասին շատ քիչ ինֆորմացիա կար, իսկ նրա լուսանկարը գտնելն ամիսներ պահանջեց ինձնից:

Գրքում կա հայտնի փաստերը նոր հայացքով դիտարկելու, վերագնահատելու խնդիր, կան պատմություններ, որոնք Չարենցի կյանքի բացահայտման առումով լրիվ նորություններ են և մինչ այս անհայտ էին հասարակությանը:  Օրինակ՝  Մայկոպում  անցկացրած  տարիները.  բանտից  ազատվելուց  հետո Չարենցը  մեկնել է այնտեղ` ծնողների ու ընտանիքի մոտ: Վերջերս ես գտա Մայկոպում Չարենցի տունը, որը հիմա վերածվել է սրահի, որտեղ հարսանյաց զգեստներ, պարագաներ են վաճառում: Տունն, ի դեպ, ՌԴ մշակույթի նախարարության կողմից պատմական հուշարձանների ցանկում է ներառված:

«Չարենցի կրակոցը» տպագրվեց 2000 օրինակով, բայց հետո ուզեցին վերահրատարակել այն, սակայն հրաժարվեցի, քանի որ մտածում եմ` ավելի լավ է նոր բան հրատարակել:

Գիրքը տպագրելուց հետո ինձ մի բան էր հետաքրքրում` արդյո՞ք որևէ փաստական սխալ չեմ արել, և բարեբախտաբար, մինչև հիմա որևէ դիտողություն չեմ ստացել:

«Չարենցի կրակոցը» այնպիսի մի գիրք է, որտեղ նույնիսկ մեկ նախադասություն հորինված չէ: Դժվարությամբ, բայց ես հասել եմ դրան, որպեսզի յուրաքանչյուր նկարագրություն համապատասխանի իրականությանը: Դրա համար ես մանրակրկիտորեն ուսումնասիրել եմ այդ տարիների Երևանի քարտեզը, շենքերի դիրքը, դրանց ներսի մասը, ծառուղիները…

Իրականում Չարենցի կենսագրության մեջ սպիտակ էջերը շատ են, չնայած եթե նայենք ծավալային առումով, հայ գրականության մեջ չկա այնպիսի մի գրող, ում մասին այդքան շատ գրած լինեն»: 

Կարինե Հարությունյան

yerkir.am, 5 հոկտեմբերի, 2015IMG_3396

ՊԻԵՌ ԴՐԻԵ ԼԱ ՌՈՇԵԼ

7 Նյմ

Կինը մեծ և ամենակարող իրապաշտ է, նա հավատում է փաստերին, նա լիովին և ամբողջությամբ հենվում է փաստերի վրա՝ այսրոպեական փաստերի: Անցյալը նրա համար կարող է լինել նշանակալի, հիշարժան, գերիշխող, սակայն մինչև այն պահը, քանի դեռ ներկան նրան չի մատուցել առավել ուժգին սեր: Եվ այդ ժամանակ անցյալը կգոլորշիանա մի ակնթարթում:1444033228596

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

7 Նյմ

Կյանքը միշտ էլ ափսոսանք է:
Եվ ի՞նչ է նույն ինքը՝ ժամանակը, եթե ոչ նույնպես պատրանք, որ ստեղծում են մեր գիտակցության հաջորդական վիճակները՝ կարելի դարձնելու մեր ճամփորդությունը Հավիտենական տևողության ընթացքին:
Իրական անհատը միայն այն չէ, ինչ որ ներկան է, այլ այն բաղադրականը, ուր միանում են անհամար ժամանակների և գոյությունների վիճակները: Անցյալից մինչև ներկան, ներկայից մինչև ապագան՝ ամբողջագումարված: Եվ նաև-
Մարդկային բնության մեջ չկա ոչինչ, որ հատուկ չլինի մարդկայինին: Ահա թե ինչու համար անջատ անհատի երևակայության մեջ կարող է գումարված լինել ցեղի այն հիմական հատկությունը, որ մնացել է գաղտնի ուրիշների համար:
Վերջիվերջո, անցյալը այնքան անորոշ է, ինչքան ապագան, այսինքն՝ անցյալում և ապագայում կենտրոնացած են այն անհամար մղիչ ուժերը, որոնց լույսին կարելի չէ մոտենալ առանց այն ներքին, հոգեբանական ազդակի, որ կոչում ենք ներշնչում:

«Հոլանդական հուշատետրից»big_1443853136_5732050

%d bloggers like this: