Պահոց | Հոկտեմբերի, 2015

ԱԼԵՔՍԻՍ ԹՈՔՎԻԼ

19 Հկտ

Անհաշիվ ամբոխների մեջ ես տեսնում եմ հավասար ու միմյանց նման մարդկանց, ովքեր իրենց կյանքն են կորցնում հոգիներ լցնող մանր ու գռեհիկ ուրախությունների անդուլ որոնման վրա: Յուրաքանչյուրն առանձին վերցրած անտարբեր է մյուսների ճակատագրի նկատմամբ: Նրա զավակներն ու առավել մտերիմ մարդիկ նրա համար կազմում են ողջ մարդկային ցեղը: Ինչ վերաբերում է մյուս քաղաքացիներին, ապա ինքը գտնվում է նրանց կողքին, բայց չի տեսնում նրանց: Դիպչում է նրանց, բայց չի զգում: Նա գոյություն ունի միայն ինքնին ու միայն իր համար:

??????????????????????????????????????????????????????????

ՋԵՅ ՈՒԻԼՅԱՄՍ

18 Հկտ

Մարդը պիտի իմանա, թե ինքը վերջին հաշվով ուր է գնում, բայց նա հազիվ թե դա իմանա, եթե ետ չնայի ու չվերադառնա իր ակունքներին, և հիշողության մեջ պահ չտա այդ ակունքները: Եթե նա չի ցանկանում դառնալ տաշեղ, որին կպտտեն, իսկ հետո կուլ կտան հեղեղի ալիքները, նա ինքը պիտի դառնա այդ հոսքը, հոսք դրա ամբողջ ընթացքում՝ ակունքից մինչև ծովը թափվելու վայրը:img_6

ՋԵԿ ՔԵԼԼԻ

17 Հկտ

Դուք չեք մտածում, թե կան բաներ, որոնք դուք չեք հասկանում, բայց որոնք այնուամենայնիվ գոյություն ունեն, որ կան մարդիկ, ովքեր տեսնում են այն, ինչը մյուսները չեն կարող տեսնել: Բայց հաշվի առեք. կան բաներ, որոնք հենց այնպես չեք տեսնի: Եվ դրանում է մեր գիտության սխալը: Նա ուզում է ամեն բան բացատրել ու եթե դա չի ստացվում, պնդում է, որ դա ընդհանրապես ենթակա չէ բացատրության:0ff1874811fd9d94f483e62a67c11070

ՕԳՅՈՒՍՏ ՌՈԴԵՆ

17 Հկտ

Բնության մեջ այլանդակ է միայն կեղծը, արհեստականը, այն, ինչը ձգտում է լինել հրապուրիչ կամ գեղեցիկ՝ արտահայտչական լինելու փոխարեն, այն, ինչը հավակնոտ ու շինծու է՝ ծիծաղն առանց պատճառի, անմիտ սեթևեթանքը, այն, ինչը փքվում և կարևորվում է՝ դրա համար հիմք չունենալով,- անզգայությունը, կեղծավորությունը, այն, ինչն ունի սոսկ արտաքին ցուցադրական գեղեցկություն կամ հմայք,- ամեն բան, ինչը սուտ է:roden_avtoportret

ՅՈՒԲԵՐ ՄՈՆԹԵԼԵ

15 Հկտ

Եթե մարդիկ խմբերով մղվում են դեպի ուրվականների որոնմանը, կնշանակի նրանք կարիք ունեն ինչ-որ բանի, ինչը չեն գտնում առօրյա կյանքում: Եվ այդ ինչ-որ բանը պիտի վախ ներշնչի, քանի որ վախը լավագույն զվարճանքն է ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար: Ոչնչից չվախեցող մարդիկ սկսում են ձանձրանալ, եթե նրանք չեն զվարճանում՝ վախեցնելով ուրիշներին: Բայց ավելի հաճախ նա, ով փորձում է մյուսներին վախեցնել, ինքն էլ իրեն հանգիստ չի զգում:
«Մասնագիտությունը՝ ուրվական» գրքիցAVT_Hubert-Monteilhet_8873

ՊՈԼ ՀՈՖՄԱՆ

15 Հկտ

Ոչ մի նժույգ սեփական կամքով ոտնակոխ չի անի մարդուն ու չի ցատկի արգելքների վրայից, որոնց հաղթահարելը նրա ուժերից վեր է: Ոչ մի մարդ չի կարող դիմակայել մարտական նժույգին և նրա վրա նստած նիզակակրի հարվածին: Բայց մարդիկ ընդունակ են գիտակցաբար դեպի մահ գնալ, ի տարբերություն կենդանիների: Նրանց կարելի է սովորեցնել մեռնել:
«Աստծո ձախ ձեռքը» գրքիցc01e72efed3f

ՀԵՐՄԱՆ ԲՐՈԽ

13 Հկտ

Սերն ինչ-որ բացարձակ բան է, իսկ եթե անհրաժեշտություն է ծագում բացարձակն արտահայտել բառերով, ապա դա միշտ վերածվում է պաթոսի, քանի որ սույնը անհնար է ապացուցել: Եվ քանի որ այդ բոլորը ահավոր աստիճան երկրային է, ապա պաթոսը միշտ էլ այդպես ծիծաղելի է: Ծիծաղելի է այն պարոնը, ով ծնկի է իջնում, որպեսզի դուք համաձայնեք կատարել նրա տարատեսակ ցանկությունները: Երբ սիրում ես, պետք է խուսափել այդ ամենից:hermann-broch

ՀՈՎԱՐԴ ՖԱՍԹ

13 Հկտ

Իսկական կյանքի իմաստն այն է, որ մեկը մյուսի ետևից բացես կախարդական դռները: Միայն համարձակ մարդկանց է դա հաջողվում: Որոշ դռներ չեն բացվում ոչ բանալիով, ոչ ձեռքով: Դրանք անհրաժեշտ է կոտրել, իսկ դրա համար մեծագույն քաջություն է պահանջվում, քանի որ այդ դռները տեղադրված են տգիտության ու նախապաշարմունքի, վախի և անարդարության պատերի մեջ:

Portrait of American author Howard Fast (1914 - 2003), 1962. (Photo by Fred Stein Archive/Archive Photos/Getty Images)

ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

12 Հկտ

Մեր ժամանակը չի կարող մեծ բանաստեղծ ծնել, քանի որ այն նրա համար կնոջ նման երկար և տևական ժամանակով չի կարող ցավ քաշել, ուժ տալ և ծննդաբերել: Ժամանակակից բանաստեղծն այժմ ծնվում է կեսարյան հատումով: Նա ճչում է, աղաղակում, Գինզբերգի պես «ոռնում», ակտիվ դեսուդեն է նետվում, անգամ փնովում, դատափետում կամ փառաբանում (նա դա կոչում է քաղաքացիություն), սակայն իսկույն զգում ես, նրան լույս աշխարհ է բերել ոչ թե ժամանակը, այլ ինչ-որ ծրագիր կամ միտում:
«Գրառումներ» գրքիցhakob-movses

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

12 Հկտ

Ինչ կախարդական բան է այս հայրենիք ասվածը, այս Հայաստանը: Երբ նա մեր ձեռքին է, մենք չենք զգում, թե որքան գրավիչ է այն և թե որքան շատ բանով ենք մենք պարտական նրան: Մենք կորցնում ենք նրա հետ վարվելու կերպը, նրան բոլորանվեր սիրելու եղանակը: Իսկ երբ նա կաշկանդված է կամ ստրկության մեջ է, սկսում ենք մորմոքել նրա կարոտից: Երբ նա ազատ է, անփույթ ենք դառնում նրա հանդեպ, երբ նա գերված է, սկսում ենք ախուվախ անել ու տանջվել նրա համար, ուրիշներին էլ տանջելով մեզ հետ, և ճիգ ու ջանք թափել, որ ազատենք մեր ձեռքից անզգուշությամբ փախցրած դրախտահավը….

«Ռանչպարների կանչը» վեպից5-110x400

ԷԺԵՆ ՄԱԼՑ

11 Հկտ

Հավատս չի գալիս, որ իրերը կառավարում են մեր կյանքն այդպիսի խորհրդավոր ուժով: Մենք դրանք գնում ենք, վաճառում ենք, կոտրում ենք, մոռանում ենք, կապվում ենք դրանց հետ, գործածում ենք, գողանում ենք, դեն ենք նետում, այրում ենք, նվիրում ենք, պահում ենք փակի տակ, զանազան փորձություների ենք ենթարկում, բայց վերջին հաշվով նրանք են մեզ կառավարում: Ես հիշում եմ Ռընե Շարի մի ասույթը. «Բառերը մեր մասին գիտեն այն, ինչ մենք չգիտենք նրանց մասին»: Ինձ թվում է՝ նույնը կարելի է ասել իրերի մասին:2288288138

ՍԼԱՎԿՈ ՅԱՆԵՎՍԿԻ

10 Հկտ

Մարդիկ չեն խոստովանում, թե ինչու՞ են իրենք սիրում կամ ատում այս հողը, ո՞ր ճամփաներին են մոլորվում՝ կքվելով հոգնությունից, հաց ու մխիթարանք որոնելիս, երբ աղոտ ոգեշնչումից անցնում են հնազանդության, փնտրում են օգուտը, և ճիգ գործադրելով ձեռք բերել ապահովություն ու բավարարում, կորցնում են այն նվազագույնը, որ ունեին՝ կապը մերձավորի հետ, գթասրտության զգացումը, գալիք օրերի կանխատեսումը…
«Միրակլներ» գրքիցSlavko_Janevski_-_Žena_Park_(2)

ՄԻ ՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

10 Հկտ

Հայտնի հնագետ ու գիտնական Աշխարհբեկ Քալանթարը 1928 թվականին հաշվետվություն է ներկայացնում այն մասին, որ ոմն Գնունի Եփրեմյան հնագետներին տեղեկացնում է, թե ինքը ներկայիս Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում պատահաբար տեսել է մի քար, որի վրա սեպագիր արձանագրություններ կան: Հնությունների պահպանության կոմիտեից անմիջապես մեկնում են այնտեղ և հաստատում են փաստը: Արձանագրությունը բաղկացած էր 10 տողից: Արձանագրվում է նաև, որ քարի ներկայությունը Ջանֆիդայում պատահական է. այն, ըստ երևույթին, տարիներ առաջ բերվել էր մեկ այլ տեղից (ամենայն հավանականությամբ՝ Արմավիր հնավայրից) և օգտագործվել իբրև շինանյութ: Քարի ընդանուր ձևը հաշվի առնելով, գյուղացիները դա դարձրել էին տան աստիճան: Երբ նախկին թուրք բնակիչների փոխարեն գյուղ էին եկել հայերը, նոր տանտերը՝ Նազար Հարությունյանը շենքի շարվածքից դուրս էր բերել թանկարժեք քարը և դրել տան բակում: Հենց այստեղ էլ դա նկատել էին:
Հնագետները սեպագիր արձանագրությունը տեղափոխել էին Էջմիածին: Իսկ մինչ այդ տանտիրոջն ու քարը գտնողին լուսանկարել էին Արգիշտիի որդի Սարդուր 2-րդի սեպագիր արձանագրության հետ:

Հովիկ Չարխչյան1928 սեպագիր

ՈՒԵՅՆ ԴԱՅԵՐ

9 Հկտ

Ասում են, որ մի ուսյալ վարպետ միշտ բարությամբ ու սիրով էր պատասխանում ցանկացած թշնամական ելույթի, դատապարտման ու ծաղրանքի: Մի անգամ աշակերտը հարցրեց, թե ինչպե՞ս է դա նրան հաջողում: Վարպետը հարցին հարցով պատասխանեց. «Եթե ինչ-որ մեկը քեզ նվեր տա, իսկ դու այն չընդունես, այդ դեպքում ու՞մ է պատկանում այդ նվերը»:WAYNE-DYER

ՊԵԴՐՈ ԿԱԼԵՐՈ

7 Հկտ

Կամրջով անցնում են չինացի իմաստունն ու նրա աշակերտը: Աշակերտը հարցնում է.
— Ուսուցիչ, ո՞րն է այս կամրջի էությունը:
Եվ ուսուցիչը, մի պահ մտածելով, աշակերտին հրում, գցում է սառը ջրի մեջ:MFtdg2vhPRA

ՉԺՈՒԱՆ- ՑԶԻ

7 Հկտ

Մի անգամ ես երազ տեսա, թե իբր թիթեռնիկ եմ, որ անհոգ ճախրում է մարգագետնում: Արթնանալով ես զարմացա, որ գտնվում եմ մարդկային մարմնի մեջ: Այդ ժամանակից ի վեր անընդհատ մտածում եմ, ո՞վ եմ ես իրականում՝ մարդ, ով երազ է տեսնում, որ ինքը թիթեռնիկ է, թե՞ թիթեռնիկ, որ երազ է տեսնում, թե ինքը մարդ է:motmen

ԱՆՐԻ ՄԻՇՈ

7 Հկտ

Ինձ չի հաջողվում հանգստանալ, իմ կյանքը համատարած անքնություն է, ես չեմ աշխատում, չեմ քնում, ես զբաղված եմ միայն անքնությամբ: Կամ հոգիս է թափառում, իսկ մարմինս պառկած է, կամ հոգիս է պառկած, իսկ մարմին թափառում է, սակայն ես քուն չունեմ, իմ ողնաշարի վրա գիշերալամպն է վառվում և անհնար այն հանգցնել: Իսկ գուցե ողջամտությու՞նն է, որ թույլ չի տալիս քուն մտնել, քանի որ ես պիտի որոնեմ, որոնեմ ու որոնեմ, իսկ այն, ինչը փնտրում եմ, ինքս էլ չգիտեմ՝ ինչ է:1323982181_D091D0B5D181D181D0BED0BDD0BDD0B8D186D0B0-D0BCD0BED0B6D0B5D182-D0BFD180D0B8D0B2D0B5D181D182D0B8-D0BA_-D181D0BCD0B5D180D182D0B8

ՔՐԻՍՏԻԱՆ ԲՈԲԵՆ

5 Հկտ

Թող օրհնյալ լինեն այն մարդիկ, ովքեր այնքան խենթ են, որ ոչ ոք ու երբեք չի կարող նրանց աչքերի մեջ մարել կրքի հրաշալի փայլատակումը: Հենց նրանց շնորհիվ է երկիրը կլոր, իսկ առավոտն ամեն անգամ բացվում է, բացվում է ու բացվում է:34

ՔՐԻՍ ՓՐԵՆԹԻՍ

5 Հկտ

Ամենաոխերիմ թշնամին չի կարող քեզ վնասել այնպես, ինչպես ինքդ՝ քո մտքերով ու զգացմունքներով: Բայց եթե դու տիրապետում ես մտքերիդ, ապա ոչ ոք չի կարող քեզ այնպես օգնել, ինչպես դու: Քո ներկա կյանքը քո իսկ որոշումների արգասիքն է: Հենց այդ որոշումներն են քեզ բերել այնտեղ, որտեղ այժմ գտնվում ես:

???????????????????????????????????????

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

1 Հկտ

Ծովը, անձրևները, կարիքը, պայքարը մահվան դեմ. ահա թե ինչն է միավորում մարդկանց: Մենք նման ենք իրար այն ամենով, ինչը տեսնում ենք միասին, այն ամենով, ինչից տառապում ենք միասին: Ամեն մեկն իր երազանքն ունի, սակայն այս աշխարհի իրականությունը մեր ընդհանուր հայրենիքն է:3735105-R3L8T8D-650-12034974916_aa17be2f04_o1

%d bloggers like this: