Պահոց | 8:58 ե.

ՈՉ ՓՈՂ ԿԱ, ՈՉ ՀԱՎԱՏ

29 Հկտ

Երբ մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանին վտարեցին համալսարանից իբրև երդվյալ հակամարքսիստ, նա ապրում էր ծայրահեղ թշվառության մեջ: Այդ օրերի հետ կապված մի այսպիսի պատմություն կա: Կուլտուրայի պատմության ինստիտուտի տնօրեն Հակոբ Զորյանը նրան նամակ է գրում. «Սիրելի պրոֆ. Աճառյան, խնդրում եմ 10 ռուբլի ուղարկեք, որ ձեզ համար մեր փակ խանութից երկու ֆունտ յուղ և երկու ֆունտ շաքար ուղարկենք»:
Աճառյանը նրան պատասխանում է. «Հակոբ, սիրելիս, որովհետև չեմ հավատում, որ այս պայմաններում 10 ռուբլու դիմաց այդքան շատ բարիք կարող եմ ստանալ, ուստի չեմ ուղարկում: Ի դեպ, այդ 10 ռուբլին էլ չունեմ»:10516663_246774288865017_182936904961251421_n

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

29 Հկտ

Շատ ու շատ մեծեր են ասել ու ողբացել, թե լուսնի տակ նոր բան չկա և բանը ոչ թե միտքն է, այլ միտքը կերտելն է, կերտվածքը, շինվածքը, հյուսվածքը: Ոչ թե թելն է գլխավորը, այլ գորգն է, գորգահյուսվածքը: Ոչ թե կավն է, այլ կավակերտվածքը՝ գավը, կուժը, գավաթը: Այսինքն՝ կավը (միտքը) ամենքինն է, բայց բրուտը՝ բանաստեղծը, ձորերից բերում, իր հանճարով իրենն է դարձնում արդեն իր ձեռքով վերափոխածը՝ որևէ մտքի կորիզը դնելով իր ձիրք կրքի հրեղեն պտղի մեջ, որն արդեն ստանում է իր անձնականի բույրը, նույնիսկ գույնը:

??????????????????????????????????????????????????????????

ԿԱՐԾՐ ԱՄՊԸ

29 Հկտ

Արարատ էր նկարում և կատարին՝ մի ամպ.
— Այ քեզ բան, այսպիսի կարծր ամպ չեմ տեսել, կարծես քար լինի, որ կարելի է տաշել, ձև տալ, անկյունաքար դարձնել: Գրանիտից էլ կարծր է:
Նկարի երկրորդ օրն էր ու ամպ չկար Արարատի կատարին, բայց նա նկարում էր կարծր ամպ, որ տեսել էր առաջին օրը, գույները խտացնում, ամրացնում, կարծրացնում էր և հետն էլ կրկնում.
— Այդպիսի ամպ չէի տեսել, կայծքարի նման կարծր է:
Երրորդ օրը կտավի վրայի ամպը ծանրացավ, նստեց Արարատի կատարին, սեղմեց, իջեցրեց լեռը և երբ արդեն նկարը ավարտելու վրա էր, հանկարծ ջնջեց ամպն ու ասաց.
— Ո՞վ է տեսել կարծր ամպ, և այնքան կարծր, որ Արարատի նման սարը ճզմվի նրա ծանրությունից: Պետք չէ, թող լեռը բարձրանա, սլանա դեպի վեր, թող իմ ժողովրդի նման հպարտ մնա:
Ու կարծր ամպի փոխարեն փետրուրի նման թեթև և ճերմակ մի ամպի թև նկարեց, որ գրկել էր լեռան կատարն ու նրա հետ ասես բարձրանում էր վեր, մխրճվում երկնքի կապույտի մեջ:

ՌԱՖԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆ

????????????????????????????????????????????????????????????

%d bloggers like this: