Պահոց | 7:56 ե.

ՀԱՆՍ ԷՐԻԽ ՆՈՍՍԱԿ

27 Հկտ

Մեր ներքին աշխարհն անսահման ընդարձակ է, շատ ավելի, քան արդեն ճանաչված և մշտապես ճանաչելի շրջապատող աշխարհը, և դրա հետ մեկտեղ փոքր-ինչ ավելի գրավիչ է սեփական անձի հետ փորձեր կատարելը, քան մնացած բոլորի: Մարդկային հոգուց դուրս շուտով չեն լինի սպիտակ կետեր, չեն լինի նաև արկածներ: Ամեն ինչ ինքնախաբերություն է ու ազարտ, ինչպես ֆուտբոլային խաղի ժամանակ: Եվ, ըստ իս, մեր օրերում անթույլատրելի է անհաջողություն կրել արտաքին ուժերի պատճառով:nossack2_v-contentgross

ԻՆՉՈՒ ԷՐ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՓՐԿԱՐԱՐՆԵՐ ԿԱՆՉԵԼ

27 Հկտ

1963 թվականին Հայաստանում փրկարարական ծառայություն չկար: Սակայն այդ տարի մի դեպք ստիպեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին արտակարգ կարգով որոնել ու գտնել համարձակ մարդկանց: Իսկ պատահել էր հետևյալը: Աստղադիտարան-ինստիտուտից երեք հոգի բարձրացել էին Արագած լեռն ու չէին վերադարձել: Ինստիտուտի աշխատակից Ի. Կարաչենցևը, պրակտիկանտներ՝ լենինգրադցի Մ. Սվեշնիկովը և սվերդլովսկցի Յուլիա Տոկարևան որոշել էին բաց չթողնել պատեհ առիթն ու մագլցել Արագածի գագաթը: Սակայն մեկ օր անց, երբ նրանք այդպես էլ Բյուրական չհասան, ակադեմիկոսը տագնապ հնչեցրեց:
Հենց այդ ժամանակ էլ նրան խորհուրդ տվեցին դիմել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Այնտեղ գործում էր ալպինիստների խումբ, որտեղ հավաքվել էին բավականին փորձառու և համարձակ երիտասարդներ: Եվ այդ խումբն էլ Համբարձումյանի կանչով մեկնեց Արագած:
Իսկ ի՞նչ էր պատահել մոլորվածներին: Այդ եռյակը բարձրացել էր լեռան գագաթը, իսկ վերելիքից հետո նրանք որոշել էին գիշերել խառնարանին հարող Գեղահովիտում: Բայց լույսը բացվելուն պես լեռը ծածկվել էր ձյունով ու թանձր մառախուղով: Մի քանի ժամ աննպատակ դեգերելուց և ետդարձի ճանապարհն այդպես էլ չգտնելուց հետո նրանք կրկին վրան էին խփել ու սպասել հաջորդ առավոտին: Սակայն լուսաբացը մշուշից բացի որևէ նոր բան չէր բերել: Եվ այդ ժամանակ որոշել էին ուժասպառ Յուլիային թողնել վրանում, նրան տալ սննդի ամբողջ պաշարն ու տաք հագուստները, իսկ Կարաչենցևն ու Սվեշնիկովը ճամփա էին ընկել՝ հուսալով հասնել որևէ բնակավայրի:
Պոլիտեխնիկցի ալպինիստները նախ գտան տղաներին և միայն երրորդ օրը հաջողվեց աղջկան դուրս բերել լեռան, մառախուղի և ձյունաբքի գերությունից: Պատմում են, որ ամենաշատն ուրախացել էր Վիկտոր Համբարձումյանը: Մի քանի օր անց նա հեռագիր ուղարկեց պոլիտեխնիկական ինաստիտուտի ռեկտոր Պ. Մելքոնյանին, ուր ասված էր. «Բյուրականի աստղադիտարանը խորին շնորհակալություն է հայտնում ինստիտուտի ալպինիստական խմբի անդամներին լեռներում կորած ուսանողուհի Յու. Տոկարևայի որոնումների ակտիվ մասնակցության համար»: Այնուհետև ակադեմիկոսը նշում էր, որ ալպինիստներն արժանացել են պատվոգրերի:
Ցավոք, ոչ այդ ու ոչ էլ դրան հաջորդած նմանատիպ դեպքերն այդպես էլ առիթ չդարձան փրկարարական խմբերի ստեղծման համար, և այդպես շարունակվեց մինչև 1988-ի երկրաշարժը…

Հովիկ Չարխչյանviktor-hambardzumyan-photo

ՍԵՐԺԻՈ ԲԱՄԲԱՐԵՆ

27 Հկտ

Երազանքի իրագործման համար պահանջվում է հսկայական ու ծանր աշխատանք: Ջանալով հարթել անկյունները, մենք երբեմն մոռանում ենք մեր երազանքի իմաստը և ի վերջո տեսնում ենք, որ երազը խամրել է: Մերթ ընդ մերթ բավական է միայն ենթարկվել սրտի իմաստնությանը, և ժամանակն ինքը մեզ կմոտեցնի նպատակին: Բայց եթե պատրաստ ես ամեն ինչ մի կողմ նետել, եթե թվում է, որ կյանքը քեզ հետ չափազանց դաժան է վարվում, պետք է հիշել, թե ով ես դու: Հիշիր քո երազանքը:SERGIO-4

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

27 Հկտ

Երանի եմ տալիս նրանց, ովքեր գործում են, որովհետև նրանք են կռում կամքերը, և կամքերն են, որ ստեղծում են մեծագույն ժողովուրդներ: Երանի նրանց, որ սալն են ծեծում հզոր բազկով: Երանի նրանց, որ ակոսն են քաշում և ցորեն թաղում: Երանի նրանց, որ քար են կտրում և տուն շինում, երանի նրանց, որ ծառ են տնկում ու առու փորում:
Եվ երանի նրանց, որոնք սովորում են և սովորեցում:
Որովհետև նրանք են շինում մեր նյութական և հոգեկան հացը:
Որովհետև նրանք են կերտում բոլորի համար արդար հայրենիքը:
Որովհետև նրանք են դարբնում մեր վաղն ու իրականը:big_1426329879_6301676

%d bloggers like this: