Պահոց | 10:33 ե.

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

25 Հկտ

Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն
Եվ ամեն օր քեզ հետ կռիվ ու վեճ ունեմ,
Եվ ամեն օր այնպես տառապում եմ, սե՛ր իմ,
Չէ՞ որ մտածում եմ, որ ես էլ վերջ ունեմ:
Անբնական մի վերջ՝ հիմար մի տագնապից,
Հիմար մի տագնապի անբնական չափից,
Իմ ու այս աշխարհի անբնական կապից,
Ամեն կողմից գլխիս,
Երազներիս թափվող
Անմարդկային ցավից, անմարդկային լափից:
Անբնական մի վերջ, սե՛ր իմ, անբնական,-
Դու, որ կարող էիր թավշե մի ժպիտով
Բոցավառել իմ գորշ ու տաղտկալի ներկան
Եվ որ կարող էիր գուրգուրանքի ստով
Լցնել իմ մեջ կյանքի ուժը տիտանական,-
Դու հեռացար այնպես փափուկ ու բնական,
Այնպես անփութորեն եւ մտերիմ այնքան,
Այնքան մտերմորեն – եւ լուռ, եւ անհուզում,
Որ ես հիմա ցավից խորտակվել եմ ուզում:
Մի՛ տագնապիր, մի՛ լար եւ մի՛ ասա, թե դու
Հետո ճամփաներ ես փնտրել վերադարձի,
Իսկ դու գիտե՞ս ինչ է ցավը խորտակվածի,
Եվ կորուստը՝ արդեն կորուստ տված մարդու:
Պիտի ելնեմ հիմա, մառախուղի միջով
Պիտի գնամ ինչ-որ անհայտ ճամփորդության,
Եվ դա չի լինելու խռովածի տագնապ.
Կամ միամիտ մարդու քմայք անփորձության:
Պիտի գնամ, ի՞նչ կա: Դու էլ պիտի գնաս,
Որպես փափուկ մշուշ, կամ կարոտի մի հով,
Պիտի գնաս մենակ, անվերադարձ, անփույթ,
Սակայն, ավաղ, ուրիշ,
Ուրիշ ճանապարհով:27578096_love

ՍՏՈՐԱԿԵՏԻ ՄԱՍԻՆ

25 Հկտ

Պարզվում է, որ մեր սիրելի և անմոռանալի ստորակետը այնքան էլ հին չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Համենայն դեպս, լեզվաբանները պնդում են, որ մինչև 15-րդ դար գործածվել են միայն միջակետն ու վերջակետը, իսկ ստորակետի հայտնության համար մենք պարտական ենք Մանուցցի եղբայրներին: Հենց այդ հայտնի հրատարակիչներն էլ 15-րդ դարի վերջին իրենց տպագրած գրքերում ներմուծեցին ստորակետը: Մասնավորապես վենետիկցի Ալդո Մանուցցին է, որ դրել է առաջին ստորակետը:
Ի դեպ, վկայություններ կան, որ նա է եղել նաև գրքի առաջին գովազդի հեղինակը: Մանուցցին տպագրված գրքերի անվանաթերթերը փակցնում էր գրախանութների և հարակից շենքերի պատերին:88241928

%d bloggers like this: