Պահոց | 9:12 ե.

ԼԵՈ

24 Հկտ

Արյուն-ավերանքի դարեր եկան ու գնացին, գահեր հիմնվեցին, գահեր խորտակվեցին, ազգաբնակչությունը սպառվելու չափ ջնջվեց, ստրկության ամենադաժան լուծեր կրեց իր վզին: Բայց խավարի ու անեծքների մեջ չէին մարում կենդանության կրակները: Դրանք ամեն ժամանակ, ամեն տեղ միևնույն կերպարանք ունեին՝ Մաշտոցյան գիրը: Մեր հազարամյա անցյալի այն երկար ճանապարհին, որի վրա փռված են մեր անհուն տառապանքները, ոչ բանակներ ունեինք մեր պահպանության համար, ոչ ուժ, ոչ էլ դրսի օգնություն, այլ մի հատիկ բան միայն՝ Մաշտոցյան գիրը:59030_b

ՏԻՑԻԱՆՈ ՏԵՐԶԱՆԻ

24 Հկտ

Ծեր վանականը մահամերձ է: Նա անկողին է մտնում ու հայտարարում է, որ այդ երեկո լքելու է այս աշխարհը: Նրա բոլոր աշակերտները խմբվում են մեռնողի շուրջը: Միայն մեկը՝ ամենանվիրվածը, ուսուցչի մոտ գալու փոխարեն վազում է շուկա: Նա ցանկանում է այնտեղ գտնել քաղցրավենիքը, որը ծերունին շատ էր սիրում: Բայց այդ անուշեղենից շուկայում չկա: Եվ երիտասարդը մի ամբողջ օր է վատնում, որ քաղցրավենիքը պատրաստեն իր պատվերով: Վերջապես ամեն ինչ պատրաստ է: Աշակերտը շնչակտուր վազում է դեպի եկեղեցի ու հևասպառ նետվում է ուսուցչի խուցը: Հենց որ պատանին հայտնվում է շեմքին, ծեր վանականը բացում է աչքերն ու ասում է.
— Վերջապես: Իսկ որտե՞ղ է իմ քաղցրավենիքը,- և այդ բառերի հետ վերցնում է մի կտոր ու սկսում է ծամել մեծագույն հաճույքով:
Աշակերտները սարսափած դիտում են նրան: Նրանցից մեկը հարցնում է.
— Ուսուցիչ, ո՞րն է քո վերջին խրատը: Ինչ-որ բան ասա մեզ, որ մենք կարողանանք քեզ հիշել:
Ուսուցիչը ժպտում է.
— Այս քաղցրավենիքը հրաշալի է,- արտասանում է դանդաղ, կարծես ըմբոշխնելով յուրաքանչյուր բառը:
Նրա վերջին դասը շատ պարզ է. ապրեք հիմա, ապրեք ներկայով, ապրեք յուրաքանչյուր վայրկյանը: Ապագա գոյություն չունի: Գիտակցեք դա: Այժմ, այս ակնթարթին անուշեղենը հրաշալի համ ունի: Ու նույնիսկ մահը հաշվից դուրս է: Առայժմ հաշվից դուրս է:fda21d0c38d148ba9b4023b948bb31eb

%d bloggers like this: