Պահոց | 6:09 ե.

ԺՈՐԺ ՌՈԴԵՆԲԱԽ

23 Հկտ

Ժամանակը խիստ գաղտնի կերպով նպաստում է բոլոր ծրագրերի ձախողմանը: Այն մեր ամենակենդանի, ամենախորը գաղափարների վրա դանդաղ գունազրկման ներգործություն է ունենում, երբ մեր հոգին յուրացնում է դրանք կամ մի կողմ է նետում, ինչպես մի զգեստ, որի երանգները խամրել են: Յուրաքանչյուր ժամը մեզնից ինչ-որ բան է տանում և ինչ-որ նոր բան է մեզ բերում: Շուտով մեզ ընդամենը կթվա, թե մենք նույնն ենք մնացել: Մոլեկուլները, որոնցից կազմված է մեր մարմինը, բոլորը տարիների ընթացքում փոխարինվել են նորերով: Արդյոք նույնն էլ չի՞ կատարվում մեր ուղեղի ու մտքերի հետ, որոնք կապված են դրանց հետ:RV-AF225_MASTER_G_20111209015126

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

23 Հկտ

Տարատեսակ կարծիքներ ու վկայություններ կան այն մասին, թե որն է եղել Հայաստան բերված առաջին մեքենան, երբ է բերվել կամ ում կողմից: Ու քանի դեռ այդ բանավեճը շարունակվում է, ներկայացնեմ մի պատմություն, թե ինչ ճակատագրի արժանացավ ավտոմեքենաներից առաջինը:
Ասում են, որ այդ մեքենան Ֆրանսիայից բերվել է էջմիածինցի մի խումբ հարուստ բամբակագործների նախաձեռնությամբ: Նպատակն էր դա աշխատացնել Երևան-Էջմիածին ճանապարհի վրա: Միայն թե տեղ հասնելուն պես պարզվել է, որ ճանապարհի կամուրջները թույլ են ու չեն դիմանում մեքենայի ծանրությանը: Շուրջ մեկ տարի էլ պահանջվել է, մինչև խճուղու բոլոր կամուրջները փոխվել ու ամրացվել են: Միայն դրանից հետո ավտոմեքենան սկսել է երթևեկել: Բայց դա էլ երկար չի տևել: Բամբակագործները հաշվարկել են, որ առավել ձեռնտու կլինի, եթե մեքենայի շարժիչը հանեն և օգտագործեն բամբակ զտելու համար: Իսկ բեռները կարելի էր նաև տեղափոխել հին եղանակով՝ սայլերով…

Հովիկ Չարխչյան

*

ՀԱՆՐԻ ԴԸ ՄՈՆՏԵՐԼԱՆ

23 Հկտ

Կյանքի մղձավանջներից մեկն էլ այն է, երբ ավելին ես սիրված, քան ինքդ ես սիրում, քանի որ դա քեզ դրդում է ձևացնել փոխադարձ զգացում, որը չես տածում, կամ էլ ցավ պատճառել քո սառնությամբ ու մերժումով:pe70_montherlant

ԺՈԶԵ ԳՈՄԵՍ ՖԵՐՐԵՅՐԱ

23 Հկտ

Մարդիկ, դուք այնքան հիմարություններ դուրս տվեցիք, այնքան անհեթեթություններ, որ մի գեղեցիկ օր կենդանիները՝ չցանկանալով այլևս ձեզ հետ գործ ունենալ, համընդհանուր գործադուլ հայտարարեցին՝ լռության գործադուլ, և դա ձգվում է մինչև օրս:josegferreira

ԳԵՈՐԳ ԲՅՈՒԽՆԵՐ

23 Հկտ

Չէ, լսիր ինձ: Իզուր չեն ասում, որ միայն գերեզմանում կարելի է հանգիստ գտնել, որ հանգիստն ու գերեզմանը նույն բանն են: Իսկ եթե այդպես է, ուրեմն երբ ես իմ գլուխը թացքնում եմ քո ծնկների մեջ, ես արդեն կարծես պառկած եմ հողում: Դու իմ ցանկալի գերեզմանն ես, քո շուրթերն ինձ համար թաղման զանգեր են, քո ձայնը՝ հուղարկավորման ղողանջ, քո կուրծքը՝ շիրմաթումբ, քո սիրտն՝ իմ դագաղը…
«Դանտոնի մահը» գրքիցbuechner-miller-hp

%d bloggers like this: