Պահոց | 11:33 ե.

ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

12 Հկտ

Մեր ժամանակը չի կարող մեծ բանաստեղծ ծնել, քանի որ այն նրա համար կնոջ նման երկար և տևական ժամանակով չի կարող ցավ քաշել, ուժ տալ և ծննդաբերել: Ժամանակակից բանաստեղծն այժմ ծնվում է կեսարյան հատումով: Նա ճչում է, աղաղակում, Գինզբերգի պես «ոռնում», ակտիվ դեսուդեն է նետվում, անգամ փնովում, դատափետում կամ փառաբանում (նա դա կոչում է քաղաքացիություն), սակայն իսկույն զգում ես, նրան լույս աշխարհ է բերել ոչ թե ժամանակը, այլ ինչ-որ ծրագիր կամ միտում:
«Գրառումներ» գրքիցhakob-movses

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

12 Հկտ

Ինչ կախարդական բան է այս հայրենիք ասվածը, այս Հայաստանը: Երբ նա մեր ձեռքին է, մենք չենք զգում, թե որքան գրավիչ է այն և թե որքան շատ բանով ենք մենք պարտական նրան: Մենք կորցնում ենք նրա հետ վարվելու կերպը, նրան բոլորանվեր սիրելու եղանակը: Իսկ երբ նա կաշկանդված է կամ ստրկության մեջ է, սկսում ենք մորմոքել նրա կարոտից: Երբ նա ազատ է, անփույթ ենք դառնում նրա հանդեպ, երբ նա գերված է, սկսում ենք ախուվախ անել ու տանջվել նրա համար, ուրիշներին էլ տանջելով մեզ հետ, և ճիգ ու ջանք թափել, որ ազատենք մեր ձեռքից անզգուշությամբ փախցրած դրախտահավը….

«Ռանչպարների կանչը» վեպից5-110x400

%d bloggers like this: