Պահոց | 1:49 ա.

ՍԼԱՎԿՈ ՅԱՆԵՎՍԿԻ

10 Հկտ

Մարդիկ չեն խոստովանում, թե ինչու՞ են իրենք սիրում կամ ատում այս հողը, ո՞ր ճամփաներին են մոլորվում՝ կքվելով հոգնությունից, հաց ու մխիթարանք որոնելիս, երբ աղոտ ոգեշնչումից անցնում են հնազանդության, փնտրում են օգուտը, և ճիգ գործադրելով ձեռք բերել ապահովություն ու բավարարում, կորցնում են այն նվազագույնը, որ ունեին՝ կապը մերձավորի հետ, գթասրտության զգացումը, գալիք օրերի կանխատեսումը…
«Միրակլներ» գրքիցSlavko_Janevski_-_Žena_Park_(2)

ՄԻ ՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

10 Հկտ

Հայտնի հնագետ ու գիտնական Աշխարհբեկ Քալանթարը 1928 թվականին հաշվետվություն է ներկայացնում այն մասին, որ ոմն Գնունի Եփրեմյան հնագետներին տեղեկացնում է, թե ինքը ներկայիս Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում պատահաբար տեսել է մի քար, որի վրա սեպագիր արձանագրություններ կան: Հնությունների պահպանության կոմիտեից անմիջապես մեկնում են այնտեղ և հաստատում են փաստը: Արձանագրությունը բաղկացած էր 10 տողից: Արձանագրվում է նաև, որ քարի ներկայությունը Ջանֆիդայում պատահական է. այն, ըստ երևույթին, տարիներ առաջ բերվել էր մեկ այլ տեղից (ամենայն հավանականությամբ՝ Արմավիր հնավայրից) և օգտագործվել իբրև շինանյութ: Քարի ընդանուր ձևը հաշվի առնելով, գյուղացիները դա դարձրել էին տան աստիճան: Երբ նախկին թուրք բնակիչների փոխարեն գյուղ էին եկել հայերը, նոր տանտերը՝ Նազար Հարությունյանը շենքի շարվածքից դուրս էր բերել թանկարժեք քարը և դրել տան բակում: Հենց այստեղ էլ դա նկատել էին:
Հնագետները սեպագիր արձանագրությունը տեղափոխել էին Էջմիածին: Իսկ մինչ այդ տանտիրոջն ու քարը գտնողին լուսանկարել էին Արգիշտիի որդի Սարդուր 2-րդի սեպագիր արձանագրության հետ:

Հովիկ Չարխչյան1928 սեպագիր

%d bloggers like this: