ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ

20 Սպտ

Սուրում է լճի վարդագույն ջրում
Աշնան ոսկեղեն տերևի հյուլը,
Ինչպես թիթեռն է  նվաղած սուրում
Դեպի խավարում առկայծող հուրը:

Ես գերված եմ այս գիշերով խաղաղ,
Հարազատ են ինձ դեղնած արտերը,
Աշնան հողմն,ինչպես սիրահար տղա,
Բարձրացընում է կեչու փեշերը:

Զով է և հովտում,և հոգուս խորքում,
Մուժը նման է գառների հոտի,
Դռնակի ետև,աշնան լուռ այգում,
Հնչում է զանգն ու մարում կարոտից:

Չէի ունկնդրել դեռ այսքան լռին,
Ես հավերժ ձայնին բանական նյութի,
Ին լա՜վ կլիներ,ինչպես այս ուռին,
Շուռ եկած ցոլալ ջրերում գետի:

Ինչ լավ կլիներ այս դաշտում ժպտուն
Լուսնյակի դնչով թարմ  խոտ որոճալ…
Ո՞ւր ես դու,խաղա՜ղ իմ երջանկություն՝
Ամեն ինչ սիրել՝ ոչի՜նչ չտենչալ…

Թարգմանությունը՝ Վահագն ԴավթյանիZakruzhilas-listva-zolotaya...

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s