Պահոց | Հունիսի, 2015

ՖԻԼԻՊ ՊՈՒԼՄԱՆ

14 Հնս

Ես դադարել եմ հավատալ այն բանին, որ մեզնից դուրս գոյություն ունեն բարի և չար ուժեր: Հիմա ինձ թվում է, որ բարի ու չար լինում են մարդկանց արարքները, բայց ոչ մարդիկ: Մենք կարող ենք արարքը բարի կոչել, եթե այն ինչ-որ մեկին օգուտ է բերել, և չար, եթե այն ինչ-որ մեկին վնասել է: Իսկ մարդիկ չափից ավելի բարդ են, նրանց վրա չես կարող փակցնել սովորական պիտակներ:zajtsev

ԱՐԹՈՒՐ ՀԵՅԼԻ

14 Հնս

Ինքնապահպանման բնազդը, որ կա յուրաքանչյուր մարդու մեջ, որքան էլ նա անպաշտպան ու մոռացված լինի, ստիպում է նրան սթափվել ու գիտակցել (թեև աղոտ), որ պետք է գործել, շարժվել, անել ինչ-որ բան, քանի որ կյանքը կանգ չի առնում, և ինչպիսի հարվածներ էլ այն հասցնի, և որքան էլ անլույս ու դատարկ լինի, պետք է անդրդվելիորեն ընթանալ առաջ:
Մենք չենք կարող պատկանել անցյալին, քանի որ ոչ մի մարդ տեղում կանգ չի առնում, նա մշտապես փոփոխվում է:img-arthur-hailey_125418786228

ԿԱՁՈՒՈ ԻՇԻԳՈՒՐՈ

13 Հնս

Դժվար է հասկանալ, թե ինչպես է ինքն իրեն հարգող մարդը ջանում խուսափել իր գործած արարքների պատասխանատվությունից: Հավանաբար ոչ միշտ է հեշտ գլուխ հանել ամբողջ կյանքի սխալներից, բայց անկասկած միայն այդպես է հնարավոր պահպանել արժանապատվությունը և բավարարում ստանալ: Բացի այդ, ես վստահ եմ, որ դա այնքան էլ ամոթալի բան չէ, եթե դու սխալներ ես գործել՝ սրբորեն հավատալով ինչ-որ բանի: Իմ կարծիքով, առավել ամոթալի է անցյալը խաբեությամբ քողարկելը և կամ պարզապես սեփական սխալները խոստովանելու անկարողությունը:blu

ԴՈՒԳԼԱՍ ԱԴԱՄՍ

12 Հնս

Յուրաքանչյուր քաղաքակրթություն իր զարգացման ընթացքում անխուսափելիորեն ունենում է երեք հստակ տարբերակված փուլեր՝ գոյատևման համար պայքարի, հետաքրքրասիրության և նրբաճաշակության, որոնք առավել հայտին են ոչ այլ կերպ, քան ինչպես-ի ինչու-ի և որտեղ-ի փուլեր: Օրինակ, առաջին փուլին բնորոշ է հետևյալ հարցը. «Ինչպե՞ս անենք, որ ուտենք»: Երկրորդին՝ այս հարցը. «Ինչու՞ ենք մենք ուտում», և երրորդը՝ «Որտե՞ղ է ավելի հարմար ընթրել»:

douglas adams inspired "Hitch hikers guide to the galaxy" H2G2

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

11 Հնս

ԿԱԿԱՉՆԵՐ

Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
Ահա սիրող սիրտերու պես կարյունին։
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խըմենք ալիքն արևին։

Անոնք այնչափ բռնկեր են, որ կարծես
Հըդեհն իրենց կայրե դաշտերը անհուն։
Պիտի իրենց բաժակներեն հրակեզ
Խմենք կայծերն աստղերուն։

Քույր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկված
Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին։
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խմենք արյունն ակոսին։

Անոնք ծռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ ողկույզ կծըփան։
Պիտի իրենց բաժակներեն հակնթյա
Խմենք խոստումը Գարնան։

Քաղե՛, քույր իմ, կակաչ չէ՛, բոց քաղե դուն.
Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի։
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
Խմենք կրակներն Հունիսի։

Ծաղկեր, ծաղկեր են բերնիդ պես քնքշենի,
Կխոսակցին ցորյանին հետ օրորուն։
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խմենք գաղտնիքն հասկերուն։

Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին։
Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,
Խմենք գինին Տարփանքին։2404142002_1478711722

ԻՎԱՆ ԲՈՒՆԻՆ

11 Հնս

Աստված կյանքի հետ մեկտեղ ամենքիս տալիս է այս կամ այն տաղանդը և մեր վրա սրբազան պատրականություն է դնում այդ տաղանդը չթաղել հողում: Ինչու՞, ինչի՞ համար: Մենք դա չգիտենք: Բայց մենք պիտի իմանանք, որ մեզ համար անտանելի այս աշխարհում ամեն բան պետք է անպայման որևէ իմաստ ունենա, որևէ վերին աստվածային մտադրություն՝ միտված նրան, որ աշխարհում ամեն ինչ «լավ լինի», և որ աստվածային այդ մտադրության ջանադիր կատարումն է մեր ծառայությունը նրա հանդեպ, ուստի և՝ թե ուրախությունը, թե հպարտությունը…411

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՆՎԵՐԸ

10 Հնս

«Անի» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում ես ու կինս կանգնել, ապշահար նայում էինք մահաճակալին և պատերի տակ շարված տասնյակ կոլաժներին, իսկ սեղանի մոտ նստած Սերգեյ Փարաջանովը հանգիստ նախաճաշում էր: Սփռոցի փոխարեն ճմրթված թերթ էր փռել, թերթի վրա՝ պոմիդոր, սոխ, պանիր ու հաց: Պոմիդորի հյութը ծորացել, կարմիր հետք էր թողել նրա ճերմակ շապիկին ու ինքն էլ կոլաժի էր մնան՝ հենց նոր սոսնձված ու առանց շրջանակի:
Կերավ, ձեքերը շփեց, վեր կացավ ու ասաց, որ ուզում է մեզ մի բան նվերել: Պահարանից դուրս բերեց Արարատների շքեղ ալբոմը, մակագրեց ու հանձնեց կնոջս: Հետո իր լուսանկարներից մեկի հակառակ կողմում ստորագրեց և դրեց նույն ալբոմի մեջ: Ապա մի պահ առանձնացավ, դարակներում ինչ-որ բան էր փնտրում: Գտավ ու մեկնեց մեզ: Լուսանկար էր՝ դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի դիմանկարը…
Երբ հրաժեշտ տվեցինք ու փողոց իջանք, երկար ժամանակ ուշքի չէինք եկել տեսածից և թանկագին նվերներից, որ մեր ձեռքին էին: Բայց տունդարձի ճանապարհին ես ինձ որսացի այն մտքի վրա, որ սևեռվել ու մնացել էի մի կետում. ինչու՞ Ճիաուրելին: Արարատներն ու սեփական դիմանկարը լիովին ընկալելին էին ինձ համար, բայց գեղեցիկ վրացուհին կարծես տեղ չուներ այդ պարզագույն շղթայի մեջ:
Ինչու՞ նա: Այդ ի՞նչ զգացումներ են, որ դրդում են անծանոթ մարդկանց նվիրել օտար կնոջ լուսանկար: Այդ ի՞նչ զգացումներ են, որ ստիպում են քո գեղեցիկը կիսել ուրիշների հետ, նրանց միջոցով քո հիացմունքը դարձնել բոլորինը, նվիրական գաղտնիքիդ մասին բարձրաձայնել մյուսների շուրթերով: Այդ ի՞նչ զգացումներ են, որ խճճվել, ելքեր են որոնել ու հորդել են այնտեղ, որտեղ լինելու կանխանշում չկար…
Մինչ օրս էլ մեր տան մի անկյունում դրված է Արարատների ալբոմը: Նրա էջերի ներսում Փարաջանովն ու Ճիաուրելին միշտ միասին են:

Հովիկ Չարխչյան

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

ԿՈՆՐԱԴ ԼՈՐԵՆՑ

10 Հնս

Մարդու ոգեղեն և հոգևոր առողջության համար անհրաժեշտ են բնության գեղեցկությունն ու մարդու կողմից ստեղծված մշակութային միջավայրի գեղեցկությունը: Գեղեցիկի հանդեպ համընդհանուր հոգևոր կուրությունը, որն այնպես արագորեն նվաճում է այսօրվա աշխարհը, իրենից ներկայացնում է հոգեկան հիվանդություն, և դա պետք է լուրջ ընդունել արդեն այն պատճառով, որ ուղեկցվում է անտարբերությամբ և բարոյական այլանդակությամբ:6

ԵՐԵՔ ՀԱԿՈՒՄ

9 Հնս

Մարդկային հակումները երեք ակունք ունեն՝ հոգին, բանականությունն ու մարմինը: Հոգու հակումները ծնունդ են տալիս բարեկամությանը: Մտքի հակումները ծնում են հարգանք: Մարմնի հակումները ցանկություններ են ծնում: Իսկ երեք հակումների միաձուլումից ծնվում է սերը:

Հին հնդկական իմաստնությունVfW38GVrKes

ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ

9 Հնս

Ես ձեզ կարող եմ ընդամենը խորհուրդ տալ լռությամբ և լրջորեն անցնել ձեզ համար կանխորոշված ճանապարհը: Դուք առավելապես այդ ամենին կխանգարեք, եթե սկսեք փնտրել արտաքին հաջողությունը, արտաքին աշխարհից ակնկալեք պատասխաններ այն հարցերի համար, որոնց գուցե թե պատասխանել կկարողանա սոսկ ձեր ներքին զգացողությունը՝ ձեր ամենախաղաղ ժամին:rilke4

ՌԻՉԱՐԴ ԿՈԽ

8 Հնս

Ոչ մի ցանկալի բան չի կարող անհասանելի լինել: Պատճառներ մի փնտրեք, հատկապես ձեր պարտության պատճառները: Երևակայեք այն պայմանները, որոնք ձեզ երջանիկ կդարձնեն, իսկ հետո ձեզ համար ստեղծեք այդ պայմանները:

????????????????????????????????????

ՔՐԻՍՏԻՆԱ ԼՈՐԵՆ

8 Հնս

Ամենավերևում գտնվող մարդիկ այնտեղ են ընկել ոչ այն պատճառով, որ իրենց դափնիները կիսել են ինչ-որ մեկի հետ: Նրանք ընկել են այնտեղ՝ բաժանելով մեծ խոստումներ, ցուցադրելով մեծ պահանջներ և էլ ավելի մեծ էգո:0,,16001923_303,00

ՄԱՐԹԱ ԿԵՏՐՈ

7 Հնս

Չկա ավելի գեղեցիկ բան, քան սիրել մարդուն տարածության վրա՝ խուսափելով ոչ միայն նրա հետ ֆիզիկական մերձեցումից, այլև սովորական հանդիպումներից: Երկու հոգիների կատարյալ միություն, չխամրող ու անհագուրդ, ավելի լավ ի՞նչը կարող է լինել:
Գրեթե նույնքան հրաշալի է մարմնական մերձեցումը լիակատար ներքին օտարումի պայմաններում: Կա առանձնահատուկ, թարմացնող ազատություն այն բանում, որ զուգընկերջը միայն մարմնով պատկանես՝ պահպանելով հոգու մենությունը:
Եվ, ասում են, միայն մի բանն է անտանելի՝ ապրել նրա կողքին, ում սիրում ես, քանի որ մարդը թույլ, խոցելի ու անպաշտպան է կայացած սիրո դեմ-հանդիման:
«Դառը շոկոլադ» գրքից

Intel(R) JPEG Library, version [1.51.12.44]

ԲՐԵՆԴՈՆ ՍԱՆԴԵՐՍՈՆ

7 Հնս

Ոմանք ասում են, որ մարտի դաշտում պետք է լինել սառնասիրտ: Դե ինչ, գյուխը չկորցնելու ընդունակությունը շատ կարևոր է: Բայց ես տանել չեմ կարողանում, երբ սպանում են հանգիստ ու անխռով: Ես տեսել եմ, որ նրանք, ովքեր հուզվում են, մարտնչում են ավելի հաստատակամ, երկար ու լավ, քան նրանք, ովքեր անտարբեր են: Հենց դա է տարբերությունը վարձկանի և իսկական զինվորի միջև: Դա է տարբերությունը նրանց միջև, ով պաշտպանում է հայրենի հողը և ով կռվում է ուրիշի համար: Հուզմունքը օգնում է կռվում, սակայն թույլ մի տուր, որ այն քեզ կլանի: Եվ մի դադարիր զգալ: Այլապես կատես նրան, ինչ դարձել ես:warface-crytek-the-soldier-rifle-body-armor-helmet-skull-flames-dim-sum-weapons-ammunition

ԲԱՐՐԻ ԼՈՆԳԻԵՐ

6 Հնս

Եթե դռան բանալին բացակայում է, դուռը պատի մի մասն է: Եթե բացակայում է դուռը, բանալու անհրաժեշտություն չկա: Դուռն ու բանալին միասին իրենցից ներկայացնում են անցում բանականության համար: Եթե չկա բանականությունը, ոչ բանալին, ոչ դուռը, ոչ անցումը գոյություն չունեն:unlock-door

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

5 Հնս

Իմ թանկագին բարեկամ, իմ ապրած խռովահույզ օրերի ուղեկից: Դու, որ հիմա ուզում ես նկարագրել իմ կյանքն ու գործը՝ եկողներին տալու ազնիվ դիտավորությամբ, առաջնորդ կարգիր քեզ պատմության անսխալական կշեռքը՝ ոչինչ չի ավելացնելու և ոչինչ չի պակասեցնելու առողջ միտքը:
Նկարագրիր ուրեմն մի մարդ, դերասան մի մարդ, որ եղավ աշխարհի ամենատառապյալ ժողովրդի ծնունդը, ծնունդը չար, արյունոտ ժամանակների ու թափառեց մեր մոլորակի չորս ծագերը՝ կյանքը մաշելով աշխարհի բեմերում, բոցեղեն լեզուների մեջ ու կամեցավ սպեղանի գտնել իր ժողովրդի անթիվ վերքերի համար: Ուր էլ որ գնաց՝ մնաց իր ժողովրդի գրկում: Ինչպես հիմա, երբ արդեն բոլորել է իր կյանքի ութ անգամ տասը տարիները:
Նկարագրիր այնպես, ինչպես եղել եմ, ինչպես կամ հիմա, իսկ մնացյալը, բարեկամս, անպատասխան լռություն է:
Քո ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ:

????????????????????????????????????????????????????????????

ԻՆԳՄԱՐ ԲԵՐԳՄԱՆ

4 Հնս

Մենք գիտենք, որ յուրաքանչյուր տղամարդ ունի արժանապատվության զգացում: Մենք՝ կանայքս, իրավունք ունենք կատարեց ցանկացած հանցանք մեր տղամարդկանց, սիրեկանների, որդիների հանդեպ, բայց երբեք չպետք է վիրավորենք նրանց արժանապատվության զգացումը: Եթե վիրավորենք՝ կնշանակի հիմար ենք ու ինքներս ենք մեղավոր մեր անհաջողությունների համար: Մենք պիտի մեր դաշնակիցը դարձնենք այդ արժանապատվության զգացումը, խնամենք նրան ու գուրգուրենք, շողոքորթենք, նվագենք նրա վրա, ինչպես հմուտ երաժիշտն՝ իր գործիքով: Այդժամ տղամարդը կլինի մեր ձեռքերում, մեր ոտքերի տակ և ընդհանրապես այնտեղ, որտեղ այդ րոպեին կցանկանանք նրան տեսնել:

«Ամառային գիշերվա ժպիտները» գրքիցBergman_0

ՄԱՔՍ ՖՐԱՅ

4 Հնս

Տառապել, վախենալ և լինել կարգապահ, որ խուսափես պատժից՝ այս բաները մարդիկ կարողանում են անել առանց կողմնակի օգնության: Իսկ ուրախանալն ու ոչնչից չվախենալը ամենից դժվարն են: Եվ ուրեմն հատկապես սրանք էլ պետք է, որ մարդը սովորի այս աշխարհում:
Մարդը չի կարող տառապել ավելին, քան նա կարող է տառապել: Սպառելով հնարավորությունները՝ մենք կամա թե ակամա ուրիշ զբաղմունք ենք գտնում, և դա բարօրություններից մեծագույնն է:ljtgtnfq5ns

ԲՐՈՒՆՈ ՅԱՍԵՆՍԿԻ

3 Հնս

Մի վախեցիր թշնամիներից. վատագույն դեպքում նրանք կարող են քեզ սպանել:
Մի վախեցիր բարեկամներից. վատագույն դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել:
Վախեցիր անտարբերներից. նրանք չեն սպանում ու չեն դավաճանում, սակայն նրանց լուռ համաձայնությամբ է, որ հողագնդի վրա գոյություն ունեն դավաճանությունն ու սպանությունը:featured_bruno_jasienski-640x480

ԵՎԳԵՆԻ ԳՈՒԼՅԱԿՈՎՍԿԻ

3 Հնս

Մարդը հազվադեպ է ընդունակ գնահատել իր հետ կատարված դեպքերի իրական նշանակությունը: Միայն հետո, անցած տարիների բարձրությունից, իմաստնություն ու ճերմակ մազեր ձեռք բերելով, մենք կարող ենք դրանք քիչ թե շատ ճշմարտացիորեն պարզաբանել, սակայն այդ ժամանակ քիչ օգուտ կա դրա ըմբռնումից: Շատ հաճախ է մանրը, այսրոպեականը մեզ թվում արտակարգ կարևոր՝ իրենով ստվերելով արդեն ետևում մնացած կյանքի ճանապարհի իսկական շրջադարձերը:HyCf0QRypIs

%d bloggers like this: