Պահոց | 11:59 ե.

ՄԻԽԱՅԻԼ ԲԱԽՏԻՆ

28 Հնս

Ընդհանրապես սխալներ չեն լինում: Սխալներ լինում են միայն դպրոցականների շրջանում, դրանք ուղղում են և կարմիր մատիտով շեշտում: Ես դեմ եմ այն բանին, երբ ասում են, որ գիտնականը սխալ գործեց: Ի՞նչ սխալ: Դա ճիշտ խոսք չէ, և գիտնականին իջեցնում է աշակերտի մակարդակի: Չէ՞ որ մեզանում սխալներ գտնում են նաև Դոստոևսկու և Տոլստոյի մոտ: Դրանք սխալներ չեն: Կան դրույթներ, որոնք մեզ պատկերանում են առավել կարևոր և նվազ կարևոր, որոնց հետ մենք համաձայն ենք կամ համաձայն չենք: Բայց այն, ինչին մենք համաձայն չենք, բնավ չի նշանակում, թե դա սխալ է: Ես այդ հարցին նույնպես բազմաձայնորեն եմ մոտենում: Այն, ինչ ես ճիշտ չեմ համարում` ավելի շուտ թերություն է:E11A7AA9-6494-4D8C-8583-F0273B43B571_w640_r1_s_cx0_cy8_cw0

ԱԼԵՔՍ ԳԱՐԼԱՆԴ

28 Հնս

Եթե դու համաձայն ես նրա հետ, որ տիեզերքն անսահման է, կնշանակի գոյություն ունեն անսահման թվով հավանականություններ, որոնք վերաբերում են իրադարձությունների զարգացմանը, ճի՞շտ է… Իսկ եթե գոյություն ունեն անսահման թվով հավանականություններ, որոնք վերաբերում են ինչ-որ բանի զարգացմանը, ապա այդ «ինչ-որ բան»-ը ի վերջո տեղի կունենա, և կարևոր չէ, թե որքան փոքր է հավանականությունը:ap_exmachinaqa_1_dd-600x338-e1428342927741

ԳԻՅՈՄ ՄՅՈՒՍՍՈ

28 Հնս

Չկա ավելի խաբուսիկ բան, քան լուսանկարը: Մենք կարծում ենք, թե մեկընդմիշտ դրոշմեցինք երջանիկ պահը, իսկ իրականում ընդամենը ավելացնում ենք թախիծը, որն առանց այդ էլ աշխարհում այնքան շատ է: Մենք սեղմում ենք կոճակը, և երջանիկ ակնթարթն արդեն ավարտված է:933630373

ՋԵՅՄՍ ԲԵՐՐԻ

28 Հնս

Ընդհանրապես աստղերը գեղեցիկ են: Սակայն նրանք չեն կարող որևէ բանի միջամտել: Նրանք կարող են միայն դիտել: Կարծես դա նրանց պատիժը լինի ինչ-որ բանի համար: Իսկ թե ինչի համար՝ ոչ մի աստղ այլև ի զորու չէ մտաբերել:Starry_Night_Over_the_Rhone2

%d bloggers like this: